06:54 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
42 0 0

Կառավարության նիստի ժամանակ հավանություն տրվեց նոր ծրագրի` «Հայկական վիրտուալ կամուրջին»։ Ծրագիրը մի շարք նոր հնարավորություններ է ստեղծում ձեռներեցների համար։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Այս տարի 45 հայ ձեռներեց հնարավորություն կստանան 3 շաբաթ տևողությամբ մասնագիտական ծրագրերով այցելել գիտության և նորարարությունների կենտրոն՝ Սիլիկոնյան հովիտ։ Այնտեղ նրանք հնարավորություն կունենան ձեռնարկատիրական և բիզնես գիտելիքներ, արտադրանքը ներկայացնելու հմտություններ ստանալու, կհանդիպեն  ներդրողների հետ: Կառավարության նիստի ժամանակ տեղեկությունը հաղորդեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը` կառավարությանը ներկայացնելով «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը։ 

Կառավարությունը հավանություն տվեց ծրագրին։

«Ծրագրով նախատեսվում է Կալիֆոռնիայի Սան Հոզե քաղաքում հայկական կենտրոնի ստեղծում, որտեղ ծրագրի մասնակիցները կապրեն, սփյուռքի հայրենակիցների հետ քննարկումներ կունենան։ Ծրագրի շրջանակներում 15 ձեռներեցը հնարավորություն կունենան 7 շաբաթ տևողությամբ վերապատրաստման դասընթացներ անցնելու Սիլիկոնյան Հովտի  Դրեյփերի համալսարանում»,–ասաց Արշակյանը։

Նրա խոսքով` դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներն իրենց արտադրանքները կներկայացնեն «Դրեյփեր Վենչուր նեթվորկի» հիմնադիր Թիմ Դրեյփերին և իր թիմին։ Սա բացառիկ հնարավորություն կդառնա հայ ստարտափերի համար ներդրումներ ներգրավելու համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունից:

Հայերի ստեղծած բջջային խաղով աշխարհում ավելի քան 3 մլն մարդ կենդանիներ են «խնամում»

Ըստ թեմայի

Առանց խարդախության. հայն ու չինացին բժշկական ընկերություններին կստիպեն ազնիվ լինել
Հանգիստ և լսելի տեսակապ` նույնիսկ աղմկոտ վայրում. հայ ծրագրավորողների նորույթը
Արտանետումները կվերածվեն կավիճի ու տրավերտինի. հայ գիտնականի նոր սարքը
թեգերը:
ԱՄՆ, Սիլիկոնային հովիտ, Ստարտափ, կառավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ