06:31 10 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
17710

Արտակարգ դրության պայմաններում պարետատունն իրավասություն ունի սահմանափակելու արտահանման ծավալներն ու վերահսկելու գները:

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանը պարենամթերքի խնդիր չունի։ Կառավարության ղեկավարը հրապարակել է տեղեկանք այն մասին, որ մարտի 18-ին 38 բեռնատար ավտոմեքենա սննդամթերք է ներկրվել Հայաստան:

«Ձեթ՝ 18 տոննա, շաքար՝ 220 տոննա, ցորեն՝ 145 տոննա, հրուշակեղեն՝ 15 տոննա, սիսեռ՝ 20 տոննա և այլն»,-մանրամասնեց վարչապետը:

Նա հայտնեց նաև, որ Հայաստանն ապահովված է վառելիքի, այդ թվում՝ դիզելային վառելիքի անհրաժեշտ քանակով: Չնայած դրան, այս պահին ՀՀ է ներմուծվում լրացուցիչ նոր խմբաքանակ:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ չհաշված ներկրվող քանակը, Հայաստանում այս պահին առկա վառելիքի պաշարները բավական են մեր երկրի պահանջարկը 3 ամիս բավարարելու համար:

Նրա խոսքով, կա նաև ցորենի ամբարված մեծ պաշար, հետևաբար, այս սննդատեսակների մասով ևս Հայաստանի խնդիր չունի:

Գրիգորյանը հայտնեց, որ ՏՄՊՊՀ-ն քաղաքացներից բողոքների է ստանում բանջարեղենի՝ վարունգի ու լոլիկի գների բարձրացման վերաբերյալ:

«Ասեմ, որ մարտ ամիսն այս առումով թանկ շրջան է: Հաշվի առնելով, որ այս տարի գյուղատնտեսները ջերմոցները մի ամիս ուշ են դրել, որ քիչ գազ ծախսեն, դրա համար մի փոքր թանկացումներ կան»,-մանրամասնեց Գրիգորյանը:

Կորոնավիրուսից տուժած գործարարներին` անտոկոս վարկեր, քաղաքացներին աջակցություն կտրամադրեն

Հայաստանի 7 խոշոր ջերմատնային տնտեսությունները, ՏՄՊՊՀ նախագահի խոսքով, իրենց ապրանքը հիմնականում արտահանում են: «Մենք կխնդրենք, որ ամբողջը չարտահանեն, Հայաստանում էլ թողնեն մի մասը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է բժշկական պարագաներին, ըստ Գրիգորյանի, Հայաստանում օրական 11 տոննա բժշկական սպիրտ է արտադրվում, որն օգտագործվում է ալկոգելի արտադրության մեջ:

Մնացեք տանը հանուն մեզ․ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկի ֆլեշմոբը հուզել է օգտատերերին

Վարչապետ Փաշինյանը հիշեցրեց, որ արտակարգ դրության պայմաններում պարետատունն իրավասություն ունի սահմանափակելու արտահանման ծավալներն ու վերահսկելու գները:

Ըստ թեմայի

Ինչ տուգանքներ են սահմանված արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար
Ինչպես են իրենց զգում կորոնավիրուսով հիվանդ հայաստանցիները․ մանրամասնում է նախարարը
Ի՞նչ եղան խոստացած 100 ավտոբուսները. պատասխանում է քաղաքապետը
թեգերը:
մթերք, կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն, Հայաստան, Գներ, գին

Գլխավոր թեմաներ