06:13 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
83 0 0

Գործարանն ամբողջ ծավալով շարունակում է իրականացնել լրավճարային սննդի և նյութական օգնության տրամադրման սոցիալական ծրագրերը:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. «Արմենալ» գործարանը շարունակում է աշխատել` իրականացնելով անվտանգության ապահովման համալիր միջոցառումներ իր աշխատակիցներին կորոնավիրուսի հնարավոր վարակումից զերծ պահելու համար։ Տեղեկությունը հաղորդել է ձեռնարկության գլխավոր տնօրեն և օպերատիվ շտաբի ղեկավար Արթուր Զաքարյանը:

Նրա խոսքերով`աշխատանքային հերթափոխների կազմն գործածում է մեկուսացնող դիմակներ և ձեռնոցներ: «Հիվանդներ մենք չունենք: Մոտ 50 վարչական աշխատող անցել են հեռավար աշխատակարգի: Աշխատանքային խորհրդակցությունները հիմնականում անցկացվում են հեռախոսով կամ տեսակապով»,- ասել է Զաքարյանը:

Օպերատիվ շտաբը հատուկ ուշադրություն է ընձեռում բարձրռիսկային տեղամասերին՝ գլխավոր մուտքին, ճաշարանին, կենցաղային տարածքներին և ծխարաններին: Ճաշարանում և անցուղիում սոցիալական տարածության գծանշում կա, տեղադրված են կոշիկների պարտադիր ախտազերծման գորգիկներ: Սահմանված է աշխատակիցների հիվանդանալու մասին տեղեկատվություն ստանալու դեպքում իրականացվող գործողությունների հերթականությունը: Աշխատակազմի բոլոր անդամները ստացել են հիշեցման թերթիկներ COVID-19 թագավարակի կանխարգելման վերաբերյալ:

Հայաստանը հողագիտական քարտեզ կունենա, գյուղտեխնիկա և դրամաշնորհներ կստանա. փոխնախարար

  Չնայած հավելյալ ծախսերին`կապված միանգամյա արտահագուստի, շնչադիմակների, ռետինե ձեռնոցների, սպիրտի, ախտահանիչների պահուստ ստեղծելու և կանխարգելման համալիր միջոցառումների անցկացման հետ՝ գործարանն ամբողջ ծավալով շարունակում է իրականացնել լրավճարային սննդի և նյութական օգնության տրամադրման սոցիալական ծրագրերը:

Վանաձորում կա՛մ կորոնավիրուսի թվերը կաճեն, կա՛մ աղքատությունը. պատգամավոր

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ՀՀ կառավարությունն ապրիլի 13–ի արտահերթ նիստում որոշեց մինչև մայիսի 14–ը երկարացնել արտակարգ դրությունը։ Սակայն տնտեսական ծանր հետևանքներից խուսափելու համար ապրիլի 20-ից տնտեսական գործունեության որոշ տեսակներ թույլատրվել են։

թեգերը:
կորոնավիրուս, գործարան, Արմենալ

Գլխավոր թեմաներ