22:45 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
306 0 0

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ անցկացվելու է ծառայողական քննություն: Իսկ անօրինական ստացած գումարները վերադարձվելու են պետությանը:

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. ԱԻՆ-ում, ՊՆ-ում, ոստիկանությունում աշխատող այն քաղաքացիները, որոնք օգտվել են կառավարության  հայտարարած Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրից, ստիպված կլինեն վերադարձնել ստացած գումարները պետությանը: Տեղեկությունն այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ գումարները պետք է վերադարձվեն, որովհետև դրանք նախատեսված էին բոլորովին այլ կատեգորիայի մարդկանց համար: Եվ այն, որ ծառայության որոշ տեսակներ կան, որոնք գաղտնի են, և դրանք արձանագրված չեն ընդհանուր բազաներում, դա սողանցք է դարձել, և շատ ցավալի փաստ է, որ սոցիալական անապահով խավի համար նախատեսված միջոցները գնացել են ոչ այդ խավի ուղղությամբ»,- ասաց վարչապետը: Գումարների վերադարձից բացի վարչապետը հայտարարեց, որ նշանակվելու են նաև ծառայողական քննություններ՝ պարզելու, թե ինչպես է նման բան տեղի ունեցել:

«Շատ ցավալի է, որ իրավապահ համակարգում աշխատող մարդիկ, որոնց կոչումն է ապօրինությունների դեմ պայքարելը, մտել են, որ ինչ-որ գումար տանեն: Ես դատապարտում եմ այդ երևույթը, ես ամաչում եմ այդ մարդկանց փոխարեն»,- ասաց վարչապետը՝ նման արարքը համեմատելով բաց պատուհանից կատարված գողության հետ:

Տիգրան Խաչատրյանը հայտնել է` ինչու են մերժվում տնտեսական աջակցության հայտերը

Հիշեցնենք՝ կառավարության հաստատած 9-րդ ծրագրով սոցիալական աջակցություն է նախատեսված 2020թ-ի մարտի դրությամբ գրանցված աշխատանք չունեցող քաղաքացիներին՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 000 դրամի չափով:

Ըստ թեմայի

Մեր բժիշկները Հիպոկրատի երդման արժեքը գիտեն. ինչպես օգնենք նրանց դիմակայել կորոնավիրուսին
«Լավ է, որ համավարակի պայմաններում ավանդների նվազման ցուցանիշն ընդամենը 2,4 % է». Ճզմաչյան
Չվերթերի չեղարկման պատճառով ԱՄՆ–ում մնացած հայերն անհապաղ օգնության կարիք ունեն
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), կորոնավիրուս, ԱԺ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ