21:26 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
145 0 0

Անհատ ձեռնարկատերը մուտքագրել է շուրջ 97 մլն դրամ գումար և տպել  իրականությանը չհամապատասխանող կեղծ կտրոններ։ 

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք։ Տեղեկությունը  հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես՝ օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը հանրապետություն ներմուծելով էական առևտրային քանակի միրգ, բանջարեղեն՝ այն մատակարարում է նախապես հայտնի գնորդներին, սակայն դուրս չի գրում համապատասխան ուղեկցող փաստաթղթեր»,–ասվում է հաղորդագրության մեջ։ 

Պարզվել է, որ անհատ ձեռնարկատերը 2020 թվականի ընթացքում Վրաստանից Հայաստան է ներմուծել շուրջ 1500 տոննա միրգ և բանջարեղեն և,  առանց հարկային հաշիվներ դուրս գրելու, դրանք ամբողջությամբ մատակարարել է ՀՀ տարածքում գյուղատնտեսական մթերքների առուվաճառքով զբաղվող տարբեր տնտեսվարող սուբյեկտներին։

«Թույլ տվեք՝ մենք որոշենք». ՊԵԿ նախագահը խոսեց Միքայել Մինասյանի դեմ հարուցված քրգործից

Նպատակ ունենալով «մաքրել» շուրջ 1500 տոննա ապրանքային մնացորդը, ձեռնարկատերը Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 19/9 հասցեում գտնվող շինությունն արտաքնապես կահավորել է որպես առևտրի օբյեկտ, ձևականորեն այն համապատասխանեցրել մանրածախ վաճառքի համար նախատեսված տարածքին ներկայացվող պահանջներին, գրանցել  հսկիչ-դրամարկղային մեքենա և, առանց նշված հասցեից վաճառքներ իրականացնելու՝ մուտքագրել է շուրջ 97 մլն դրամ գումար և տպել  իրականությանը չհամապատասխանող կեղծ կտրոններ։ 

Արձանագրված իրավախախտման փաստի արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակում անհատ ձեռնարկատիրոջն առաջադրվել է շուրջ 48.5 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:   

Թմրանյութեր, ոսկյա զարդեր, հեռախոսներ. ՊԵԿ-ը բացահայտել է մաքսանենգության 51 դեպք

Ըստ թեմայի

Ավելացած աշխատատեղեր, չգրանցված աշխատողներ. ՊԵԿ-ը ներկայացրել է 2019թ.–ի հաշվետվությունը
ՊԵԿ–ի տեսուչներն «աչք փակելու համար» 30.000 դոլար կաշառք են պահանջել. ԱԱԾ–ի տեսանյութը
Մեղմ վերաբերմունք. ՊԵԿ–ը հարկադիր գանձում չի իրականացնի 1,5մլն դրամը չգերազանցելու դեպքում
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), մաքսանենգություն, հարկեր, Բագրատաշեն անցակետ

Գլխավոր թեմաներ