16:34 15 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.50
  • GBP610.52
  • EUR553.64
  • RUB6.83
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
9110

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը դանդաղեցրել է նաև Հայաստանում սպանդանոցների ներդրման գործընթացը:

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Գյուղացիական տնտեսություններին կառավարության կողմից տրամադրվող անտոկոս վարկերից այսուհետ կկարողանան օգտվել նաև սպանդանոցները:

Նման որոշում կայացրեց այսօր ՀՀ կառավարությունը հերթական նիստի ընթացքում՝ փոփոխություն կատարելով 2019թ-ին ընդունված «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման  ոլորտին  տրամադրվող   վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման  ծրագրում»: Այս որոշմամբ «հումք» հասկացության մեջ այսուհետ կընկալվի նաև մթերվող անասունը:

Իսկ աջակցության չափը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով, կապված կլինի սպանդանոցի հզորությունից:

«Մենք ունենք մի քանի տիպային կառույցների նախագծեր, որոնց համադրումից պարզ է դառնում, որ մեկ խոշոր եղջրավոր կենդանու սպանդ կազմակերպելու համար անհրաժեշտ և բավարար է շուրջ 15 քմ-ը: Մենք առաջարկել ենք վարկային սահմանաչափը կապել այդ մեծության հետ, և յուրաքանչյուր 15 քմ-ի հաշվարկով սահմանել 2 մլն դրամ: Այս գումարը բավարար է 7 oր ամբողջ հզորությամբ աշխատելու  համար»,- ասաց նախարարը:  

Գումարն, ըստ նախարարի, նախատեսվում է անասուն գնելու պահին գյուղացուն դրա ամբողջ արժեքը տեղում վճարելու համար, որպեսզի գյուղացին ստիպված չլինի սպասել մինչև իր կենդանու միսը կհասնի շուկա, կվաճառվի և միայն դրանից հետո իրեն կվճարեն:

Վարչապետ Փաշինյանն էլ ընդգծեց, որ թեև վարկավորման իրական շահառուն սպանդանոցներն են, բայց այդ առաջարկից կօգտվեն նաև գյուղացիները: Վարչապետը նաև հետաքրքրվեց, թե ինչ ընթացքի մեջ են սպանդանոցների կառուցման աշխատանքները:

Զբոսաշրջային կազմակերպությունները կառավարությունից վարկային արձակուրդ են ակնկալում

«Ես այն օրը տեղեկություն ստացա, որ այս պահին 88 սպանդանոց է կառուցվում, որը կբավարարի մեր ամբողջ պահանջարկը»,- ասաց վարչապետը:

Էկոնոմիկայի նախարարը հաստատեց վարչապետի տեղեկությունները, բայց և նշեց, որ կորոնավիրուսը որոշ չափով դանդաղեցրել է դրանց կառուցման ընթացքը:

Բանկային վարկերի այլընտրանք. Հայաստանում քննարկվում է լիզինգի կիրառման հարցը

Նշվեց, որ ներկա պահին Հայաստանում գործում է 44 սպանդանոց, որոնցից գյուղացիական տնտեսություններին ու անհատներին ծառայություններ են մատուցում 19-ը, քանի որ մյուսները խոշոր անասնապահական ֆերմաներին կից սպանդանոցներն են, որոնք աշխատում են միայն իրենց կարիքների համար և դրսից պատվերներ չեն ընդունում:

Ըստ թեմայի

«Միս Հայաստանի» վերածված երկիրս. գործարարը սպասում է սպանդանոցում, գյուղացին` դժգոհում
Քաղաքակրթությունն ու գյուղացու կորցրած շահույթը. սպանդանոցների չերևացող կողմը
Ինչպես են տավուշցիները վերաբերվում սպանդանոցների գաղափարին. պարզաբանում է մարզպետը
թեգերը:
վարկ, Նիկոլ Փաշինյան, Սպանդանոց, ՀՀ կառավարություն, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ