12:33 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
82 0 0

Ռուսաստանը պատրաստ է էներգակիրների մատակարարումների ժամանակ ստացվող արտոնություններից հրաժարվել միայն ինտեգրումից այլ օգուտ ստանալու դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ԵԱՏՄ–ում էներգակիրների միասնական շուկայի ստեղծումը, ինչը պնդում են Հայաստանն ու Բելառուսը, հնարավոր է միայն ինտեգրման վերջնական փուլում։ Sputnik PRO–ի «Աշխարհը համավարակից հետո. ինչ կցանկանա իմանալ լսարանը» վեբինարի ընթացքում այս համոզմունքը հայտնեց «Վալդայ» քննարկումների միջազգային ակումբի զարգացման և աջակցման հիմնադրամի գիտական աշխատանքի գծով տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը։

«Ցավոտ հարց է։ Իհարկե ակնհայտ է, որ համաշխարհային քաղաքականության մեջ առկա չարչիության ոգին (շնորհակալություն Դոնալդ Թրամփին, որ նոր մակարդակի հասցրեց) ազդում է բոլորի վրա։ Կարծում եմ, որ էներգակիրների միասնական շուկայի հարցն ամենասուրը կլինի», – ասաց Լուկյանովը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Ըստ նրա` օբյեկտիվ հանգամանքների բերումով դա ինտեգրման որոշակի կուլմինացիա է։ Ռուսաստանը դրան կգնա այն դեպքում, երբ ակնհայտ կլինի, թե այլ ինչ օգուտներ է ստանում այս ինտեգրումից։

«Այդ ժամանակ կարող է հրաժարվել այն օգուտներից, որոնք տալիս են էներգակիրները։ Սակայն դրանից մենք դեռ շատ հեռու ենք։ Քաղաքական լուրջ որոշում կպահանջվի», – նշեց Լուկյանովը։

Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսին հայտարարեց, որ Երևանն ու Մինսկը չեն ընդունում գազի գնի ձևավորման վերաբերյալ ԵԱՏՄ երկրների առաջարկած ընդհանուր բանաձևը։ Նա նշեց` Երևանն ու Մինսկը պնդում են, որ ԵԱՏՄ–ում գազի միասնական սակագներ ստեղծվեն։

Ավելի ուշ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է նույն գնով էներգակիրներ վաճառել ԵԱՏՄ բոլոր երկրներին, ամբողջ հարցը տեղափոխումն է։

ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարից։ ԵԱՏՄ անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։

 

Ըստ թեմայի

Ինչո՞ւ գազի միասնական գին չի սահմանվում. Պուտինը պատասխանեց Փաշինյանին ու Լուկաշենկոյին
Ռուս–վրացական պայմանագիրը Հայաստանին ուղղված մեսի՞ջ է. վրացագետը` գազի գնի նվազեցման մասին
2025 թ-ին ԵԱՏՄ-ում պետք է ձևավորվի գազի միասնական սակագին. Քոչարյան
թեգերը:
Ֆյոդոր Լուկյանով, Շուկա, գազ, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ)

Գլխավոր թեմաներ