22:46 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
101 0 0

Խաղողագործները պահանջում են, որ պետությունը միջամտի և գործարանները սկսեն խաղողի մթերումն իրականացնել իրենց ձեռնտու գնով։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Արմավիրի մարզի Սարդարապատ, Բամբակաշատ, Այգեվան գյուղերի խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնում։ Պատճառը խաղողի մթերման ցածր գնային քաղաքականությունն է։

Ինչպես բողոքի ակցիայի մասնակիցներն են նշում, Պռոշյանի կոնյակի գործարանի հետ երկարաժամկետ պայմանագիր են կնքել, սակայն պայմանագրում մթերման գինը նշված չէ` փոփոխական է, որն այս տարի անհամեմատ նվազել է։ Խաղողի տեխնիկական կոնյակի սորտի գինն իջեցրել են 135 դրամ, մինչդեռ նախորդ տարի այն արժեր 150-160 դրամ, իսկ տեխնիկական գինու սորտն այժմ արժե 160 դրամ, նախորդ տարվա`220–240-ի դիմաց։

«Պետությունը սուբսիդավորում է գործարաններին, օգնում է նրանց բիզնեսի վերականգնմանը, իսկ նրանք փորձում են գյուղացիների հաշվին հարստանալ։ Այդպես չպետք է լինի, եթե նրանք օգնություն են ստանում, ապա պետք է ազնիվ աշխատեն, իսկ պետությունը կամ պետք է օգնի մեզ, կամ վերահսկի, որ նրանք կայուն պահեն մթերման գները», - ասաց գյուղացիներից մեկը։

ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը ժամանել էր գյուղացիներին լսելու և բանակցելու։ Նա հայտարարեց, որ պետությունը չի կարողանում վերահսկել շուկայի գինը, սակայն ամեն ինչ անում է, որ գյուղացու բերքը չփչանա: Նա հավաստիացրեց, որ մարզպետարանը պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի գործարանների հետ, որոնք պատրաստ են տոննաներով խաղող գնել։

Կառավարությունը կվճարի ոչ թե կոնյակ ու գինի արտադրողներին, այլ խաղող աճեցնող գյուղացիներին

Սակայն գյուղացիները չեն ցանկանում ցածր գներով իրենց խաղողը վաճառել՝ նշելով, որ գործարանների սեփականատերերը պայմանագրեր կնքելուց առաջ խոստացել էին հաշվի առնել գնաճը։ Բայց խաղողի գինը ոչ միայն չի բարձրացել, այլև տարեցտարի նվազում է։

Խաղողագործները որոշեցին խնդիրն անձամբ ներկայացնել Արարատի մարզպետին և գնացին մարզպետարանի շենքի մոտ։

Հիշեցնենք`ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ կառավարությունը որոշել է զրոյացնել գյուղատնտեսական ծրագրերով գյուղացիական տնտեսություններին տրվող վարկերի բոլոր տոկոսադրույքները:

Կառավարությունը կաջակցի խաղողի մթերմանը. վարչապետի կարծում է՝ դրանից կօգտվեն գյուղացիները

«Եթե մինչև այսօր կառավարությունը ֆինանսապես աջակցում էր գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանն այն դեպքում, երբ առևտրային բանկը համաձայն էր վարկը տրամադրել մինչև 12 տոկոս առավելագույն տոկոսադրույքով, ապա հիմա պատրաստ ենք լինելու նաև սուբսիդավորել այն դեպքում, երբ առևտրային բանկերը կորոշեն վարկավորումը կատարել մինչև 14 տոկոսով»,- նշել էր Խաչատրյանը:

Արտարժույթով վարկերի պարագայում պետությունը սուբսիդավորում է մինչև 9 տոկոս տոկոսադրույքով տրամադրված գյուղվարկերը։

 

Ըստ թեմայի

Հայկական խաղողը վտանգված է. փորձառու գինեգործը ելք է առաջարկում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ խաղող ենք ուտում
«Խաղողագործության համար նախատեսված ծրագրերը մեծ մասամբ չեն իրականանում». Արտակ Սարգսյան
Գինը չեն իջեցնում, բայց «նկարած թվեր» էլի կան. ստուգումներ` Հայաստանի խաղողի այգիներում
թեգերը:
Արմավիրի մարզ, Բողոքի ակցիա, մթերում, Խաղող, Հայաստան

Գլխավոր թեմաներ