23:17 23 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP618.13
  • EUR568.62
  • RUB6.36
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
53 0 0

ԵԱՏՄ անդամ պետությունների ռեզիդենտները կարող են հարցում կատարել ու ստանալ իրենց վարկային պատմությունները՝ այլ անդամ պետությունում վարկ վերցնելու նպատակով:

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նիստի ընթացքում քննարկվել է մինչև 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ նախագիծը, ինչպես նաև դրա շրջանակում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ներկայացված առաջարկները:

«Օրակարգում ընդգրկված էր նաև Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ առևտրի ապրանքաշրջանառության ֆիսկալ մշտադիտարկման համակարգի ձևավորման հարցը: Հայկական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը մասնակցելու նշված համակարգի պիլոտային ծրագրում և ներդրում ունենալու դրա զարգացման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Խորհրդի որոշմամբ դյուրացվել է ԵԱՏՄ անդամ պետություններում իրականացվող պետական գնումների գործընթացը։ Արդյունքում՝ ԵԱՏՄ անդամ պետության արտադրողը կարող է մասնակցել ԵԱՏՄ անդամ մեկ այլ պետությունում իրականացվող արդյունաբերական ապրանքներին առնչվող պետական գնումներին:

Հայաստանն ու Ռուսաստանը սերտացնում են կապերը

Քննարկվել և համաձայնեցվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում վարկային պատմությունների մեջ ներառված տվյալների փոխանակման կարգի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը։ Այն հնարավորություն է տալիս անդամ պետությունների ռեզիդենտներին հարցում կատարել ու ստանալ իրենց վարկային պատմությունները՝ այլ անդամ պետությունում վարկ վերցնելու նպատակով:

ԵԱՏՀ–ում ՀՀ ներկայացուցչին կասկածում են չարաշահումների մեջ. Մյասնիկովիչի հանձնարարականը

Ըստ թեմայի

Հայաստանը դիմել է ՌԴ և ԵԱՏՄ գործընկերներին՝ հայկական ծիրանի վաճառքն արգելելու հարցով
ԵԱՏՄ–ում մեր արտահանման ու ներկրման ծավալները լավատեսություն են ներշնչում. տնտեսագետներ
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ում ապրանքային նշանների համաձայնագրի վավերացմանը
ՀՀ արդյունաբերական ներուժի վերականգնումը հնարավոր է միայն ԵԱՏՄ-ի շրջանակում. Սաֆարյան
թեգերը:
Պետական գնումներ, Հայաստան, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ)

Գլխավոր թեմաներ