09:34 02 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.37
  • GBP736.92
  • EUR636.10
  • RUB7.13
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
281 0 0

Գործարարների հետ վարչապետի հանդիպման ընթացքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք է սկսել գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցեր քննարկելու համար: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

«Այսօր վարչապետը հանդիպել է Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի, «ՍԻԼ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի, «Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր Սամվել Ալեքսանյանի, «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանի, «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի, «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանի հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Քննարկման թեման եղել է կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդումը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովումը, տնտեսական լավատեսության վերականգնումը: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:

«Հեռացե՛ք, մի փակեք հույսի և հնարավորության պատուհանը». Թևան Պողոսյանը` իշխանություններին

Նշվում է, որ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:

Ըստ թեմայի

Թուրքիայից արդեն ներկրված ապրանքների բոյկոտը վնասում է հայ գործարարներին
Ռազմական դրության ժամանակ պետությունը կօգնի իրեն աջակցող գործարարներին
ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել Թուրքիայից ապրանք ներկրող հայաստանցի գործարարներին
թեգերը:
Հայաստան, տնտեսություն, գործարար, Խաչատուր Սուքիասյան, Նիկոլ Փաշինյան, Սամվել Ալեքսանյան

Գլխավոր թեմաներ