01:48 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
247 0 0

Հայաստանում էապես ավելի քիչ է գնաճ գրանցվել, քան հարևան առևտրային մրցակից երկրներում` Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Վրաստանում, Թուրքիայում և Իրանում։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանում արձանագրված գնաճը չի գերազանցելու 2-2.5 տոկոսը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հայաստանում դեկտեմբեր ամսին արձանագրված գնաճի ցուցանիշը հայտնի կլինի այսօր կամ վաղը։ Սակայն հարցն այն է, որ այստեղ էապես ավելի քիչ է գնաճ գրանցվել, քան հարևան առևտրային մրցակից երկրներում` Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Վրաստանում, Թուրքիայում և Իրանում։ Վերոհիշյալ երկրներում ավելի մեծ գնաճ է արձնագրվել»,–ասաց Քերոբյանը։

Նախարարի խոսքով` Հայաստանում, ի պատիվ ԿԲ–ի, գնաճը գտնվում է շատ մեղմ վիճակում։ Բացի այդ, ինչ–որ ապրանքի թանկանալը փոխհատուցվում է այլ ապրանքի էժանանալով։

Ոչ մի գնաճ չի լինի. նախարարն ասել է` ինչպես կլրացվի թուրքական ապրանքների բացը

Քերոբյանը հայտնեց նաև, որ միջազգային շուկայում որոշ ապրանքատեսակների գները կտրուկ բարձրացել են, և ՀՀ–ն չի կարող սեփական քաղաքականությունը մշակել, որպեսզի գների նվազում լինի։

Հիշեցնենք, որ հայաստանյան սպառողական գների շուկայում պաշտոնական ցուցանիշով 1.2-1.3 տոկոսի սահմաններում գնաճ կա։ Այսինքն` այն չի գերազանցում բյուջեով նախատեսված առավելագույն` +- 4.5 տոկոսի շեմը։

Կենտրոնական բանկը փորձում է կանխել հետագա գնաճը. Բագրատ Ասատրյանը` վերջին որոշման մասին

Ըստ թեմայի

Կորոնավիրուսային ճգնաժամն ու գնաճը. որ ապրանքներն են թանկացել Հայաստանում և ինչու
Արտաքին գնաճային ճնշումներ ՀՀ տնտեսության վրա չեն եղել. ԿԲ նախագահի նոր ցուցանիշները
Պատկերացնո՞ւմ եք` ինչ կլիներ, եթե 10%-անոց գնաճ ունենայինք. ԿԲ նախագահ
թեգերը:
Նախարար, Արգիշտի Քյարամյան, տնտեսություն, Հայաստան, գնաճ

Գլխավոր թեմաներ