05:08 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
350 0 0

Ընկերությունը ստիպված էր փոխել լցակույտերի ու ավտոտրանսպորտի երթևեկության սխեման, սակայն հանքը գործում է։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. 2020 թվականի աշնանը ղարաբաղյան պատերազմից հետո Արցախի մի շարք տարածքների՝ Ադրբեջանին անցնելուց հետո, Սոթքի ոսկու հանքավայրը ստիպված է եղել փոխել լոգիստիկ սխեման, սակայն հանքը գործում է ու կատարում է արտադրական պլանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնել է GeoProMining ընկերության համասեփականատեր, գործարար Ռոման Տրոցենկոն։

Սոթքի հանքավայրը ՀՀ Վարդենիսի ու Արցախի Քարվաճառի սահմանում է։ Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության համաձայն՝ Քարվաճառն անցել է Բաքվի վերահսկողության տակ, թեև ադրբեջանական ԶՈւ-ն չի կարողացել այդ ուղղությամբ առաջխաղացում գրանցել։

«Սոթքի հանքն աշխատում է, դա արդյունքի վրա ոչ մի կերպ չի անդրադառնա։ Հանքահանությունն իրականացվում էր ու իրականացվում է հայկական տարածքում։ Այո, ստիպված էինք փոխել լցակույտերի ու ավտոտրանսպորտի երթևեկության սխեման, սակայն հանքը գործում է, արտադրական պլանը կատարվում է, կարծում են՝ հաջող տարի է լինելու», - ասել է Տրոցենկոն լրագրողներին։

Հիշեցնենք՝ GeoProMining միջազգային հանքարդյունաբերական ընկերությունների ակտիվների «հայկական» պորտֆելը մտնում է GPMGold ընկերության մեջ։ Այն շահագործում է Սոթքի հանքավայրը, Արարատի ոսկու կորզման գործարանն ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Հիշեցնենք` նոյեմբերի 26-ին լուրեր տարածվեցին, որ ադրբեջանական զինվորները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց այդ լուրը։ Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են, բանակցություններ են վարում։

Սոթքի ոսկու հանքը հնարավոր էր Ադրբեջանին չհանձնել. Մինասյան

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը հաջորդ օրը մեկնեց Սոթք և տեսավ, որ դեպի Քարվաճառ ու հանքի տարածք գնացող ճանապարհին կանգնած են ՀՀ ոստիկանության ու ռազմական ոստիկանության աշխատակիցները, որոնք բացի զինվորականներից ու հանքի աշխատակիցներից՝ այլ անձանց թույլ չէին տալիս շարունակել ճանապարհը դեպի ոսկու հանք:

Ըստ թեմայի

Սոթքի հանքը Ադրբեջանի հետ կիսելով` հայկական կողմը կունենա շատ լուրջ խնդիրներ
Սոթքի հանքավայրի վարչական շենքը գտնվում է հայկական կողմում. Տիգրան Ավինյան
«Ծնկի իջանք, սկսեցինք աղոթել»․ կյանքը Սոթք գյուղում՝ Ադրբեջանից 9 կմ հեռավորության վրա
թեգերը:
ԳեոՊրոՄայնինգ գոլդ, Սոթքի հանքավայր

Գլխավոր թեմաներ