10:02 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
100 0 0

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԱՄԷ-ում «Հայկական վիրուտալ կամուրջ» ծրագրի շրջանակներում հայկական անկյուն ունենալու գաղափարին։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ԱՄԷ գործընկերոջը հրավիրել է մասնակցելու #ArmHiTec2021 պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին։

Տեղեկությունը հայտնում է ԲՏԱ նախարարությունը` հայտնելով, որ Արշակյանն Արաբական Միացյալ էմիրությունների (ԱՄԷ) արհեստական բանականության, թվային կառավարման և հեռավար աշխատանքի նախարար Օմար Բին Սուլթան ալ Օլամայի հետ տեսազրույց է ունեցել։

«Արաբական կողմը նշել է, որ իրենք անցում են կատարում դեպի թվային նոր ռազմավարության: Նախարարն իր հերթին տեղեկացրել է, որ վերջերս ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Թվայնացման ռազմավարությունը, որի շուրջ ևս կարող են համագործակցել, և դրա թարգմանված տարբերակը պատրաստ են փոխանցել արաբական կողմին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԱՄԷ-ում «Հայկական վիրուտալ կամուրջ» ծրագրի շրջանակներում հայկական անկյուն ունենալու գաղափարին, ինչը հնարավորություն կտա հայկական տեխնոլոգիական սկսնակ ընկերություններին իրենց ներկայացվածությունն ունենալ էմիրություններում:

Նշենք, որ #ArmHiTec2021 պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը կանցկացվի 2021թ. մարտի 25-27-ը:

Հակոբ Արշակյանը դպրոցականներին հորդորում է լավ սովորել ֆիզիկան ու մաթեմատիկան

Հիշեցնենք, որ ԱրմՀայՏեք կամ ArmHiTec-ը 2016 թվականից Հայաստանում անցկացվող սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ամենամյա միջազգային ցուցահանդես է։

Ըստ թեմայի

Թուրքիան կկասեցնի ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները. պատճառը համաձայնագիրն է
Ինչպես է հոսող ջուրը Մարսում վերածվել սառույցի, կամ «Մարսյան էլիտար ակումբին» միացավ ԱՄԷ–ն
Հակոբ Արշակյանը հանդիպել է ՏՀՏ գործատուների միության ղեկավար կազմի հետ
թեգերը:
Հայաստան, Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Արաբական միացյալ էմիրություններ (ԱՄԷ), Հակոբ Արշակյան

Գլխավոր թեմաներ