10:26 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
202 0 0

Հայաստանից արտահանվող գինիները մնացել են Վրաստանում։ Գործարարները ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի զանազան ատյաններ են դիմել, սակայն առայժմ հոդաբաշխ պատասխան չեն ստացել։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայկական մի շարք ընկերություններ, որոնք զբաղվում են գինու արտադրությամբ և երրորդ երկրներ արտահանմամբ, բախվել են իրենց արտադրանքը Վրաստանի տարածքով անցկացնելու խնդրին։ Հայկական գինով լի կոնտեյներները ավելի քան 20 օր գտնվում են հարևան երկրի մաքսային անցակետի տարածքում։

Գինեգործները պնդում են, որ տարանցիկ երկիրն իրավունք չունի բացել կոնտեյներները։ Սակայն դրանք, այնուամենայնիվ, բացվել են, թեև որևէ խախտում չի հայտնաբերվել։ Հետևաբար, պատճառը, ամենայն հավանականությամբ, խաղողի «կախեթ» տեսակի անվանումն է, որը նույնահունչ է, սակայն որևէ կապ չունի Վրաստանի Կախեթի մարզի հետ։

Ընկերությունների ներկայացուցիչներն արդեն իսկ դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։ Հարցով իր հերթին սկսել է զբաղվել նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, որը միջազգային ասոցիացիային ուղղված նամակ է պատրաստում՝ խնդիրները լուծելու համար։

Ամեն ինչ սկսվեց 2020-ին

Խնդրին առաջինը բախվեցին Պռոշյանի կոնյակի գործարանի ներկայացուցիչները՝ 2020թ․-ի դեկտեմբերին։ Ընկերությունը պայմանագիր էր կնքել Կիևի ընկերություններից մեկի հետ՝ տեղական հայկական «կախեթ» տեսակի խաղողի գինին Ուկրաինա մատակարարելու համար։

«Առաջին խմբաքանակը 15 բեռնատարով Վրաստանի տարածքով մատակարարին ենք ուղարկել դեռևս նոյեմբերին։ Այն ժամանակ ոչ մի խնդիր չառաջացավ։ Արդեն դեկտեմբերին հսկիչ անցակետում կանգնեցրին մեր գինով լի երկու բեռնատարները և, ոչինչ չբացատրելով, ուղարկեցին Թբիլիսիի մաքսային տերմինալ»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Պռոշյանի կոնյակի գործարանի արտահանման գծով մենեջեր Վլադիմիր Երանոսյանը։

Նրա խոսքով՝ այս պահին 3500 շիշ գինի մնում է Վրաստանում, արտահանման համար նախատեսված ևս 7000 շիշ չի ուղարկվել հասցեատիրոջը՝ Կիև։ Երանոսյանը նշեց, որ ուկրաինական ընկերությունն արդեն հայց է ներկայացրել, որպես պատասխանող հանդես է գալիս Վրաստանի դատախազությունը։

Հայաստանի գործարարներն ինքնակազմակերպվում են Չինաստան արտահանում իրականացնելու համար

Մեկ այլ ընկերություն՝ «ՎանԱրդի»-ն, նույն խնդրին բախվել է արդեն հունվարին։ Գինեգործարանի հիմնադիր և սեփականատեր Վարուժան Մուրադյանի խոսքով՝ հայկական գինիներով կոնտեյները պետք է Հայաստանից ԱՄՆ մեկներ Վրաստանի տարածքով։  Սակայն տարանցիկ երկրի տարածքում կնիքը հանել են և բացել են կոնտեյները։ Գինին դուրս չեն թողել։

Մուրադյանին զարմացնում է տեղի ունեցածը, քանի որ նա Վրաստանի տարածքով գինի է արտահանում արդեն յոթ տարի և նման խնդրի երբևէ չի բախվել։ Նա կարծում է, որ խնդիրը խաղողի տեսակի անվանումն է, տեղի ունեցածին այլ բացատրություն պարզապես չկա։

«Հիշեցնեմ, որ «կախեթը» աշխարհին հայտնի հայկական տեղական խաղողի տեսակ է, որն իր անձնագիրն ունի»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց Մուրադյանը։

Նա նշեց, որ էկոնոմիկայի նախարարությունում խնդրի մասին տեղյակ են և կարծես թե զբաղվել են դրանով, սակայն լուծում չկա։ Իսկ մինչ այդ գինին մնացել է Վրաստանում։

Ի՞նչ են ասում գինեգործների հիմնադրամը և էկոնոմիկայի նախարարությունը

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զառա Մուրադյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետո զրույցում նշեց, որ բազմիցս Վրաստանի իր գործընկերներին դիմել է համապատասխան հարցով՝ հասկանալու համար, թե որն է խնդիրը, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել։

««Կախեթը» հայկական գինի է, և մենք բոլոր հիմքերն ու իրավունքներն ունենք այն իր անունով կոչելու։ Վրացական կողմը պնդում է, որ այդ անվանումն ասոցացվում է իրենց Կախեթի տարածաշրջանի հետ, և մենք իրավունք չունենք գինին այդպես կոչել»,-ասաց Մուրադյանը։

Նրա խոսքով՝ այս պահին ձեռնարկությունների համար կարող են խնդիրներ առաջանալ պատվիրատուի հետ, քանի որ արգելքի պատճառով ապրանքը ժամանակին չի հասել։ Պատվիրատուն կարող է տուգանել ընկերությանը՝ գործարքի ժամկետները խախտելու համար։

«Ես Վրաստանի իմ գործընկերներին խնդրեցի կապ հաստատել, հիմնավորել, թե ինչն է պատճառը, գուցե մեր կողմից է սխալ թույլ տրվել և մենք պատրաստ ենք այն ուղղել, սակայն նրանք չարձագանքեցին»,-ասաց Մուրադյանը։

Նա նշեց, որ խնդրի լուծման համար մտադիր է դիմել գինեգործության միջազգային ասոցիացիային:

Հասկանալու համար, թե ինչ փուլում է հարցը և արդյոք այն որևէ լուծում ստացել է, մենք դիմել ենք էկոնոմիկայի նախարարություն և սպասում ենք պատասխանի։

Ըստ թեմայի

Հայաստանից արտահանվող գինին ու կոնյակը խնդրի են բախվել. հարցը քննարկվում է ԵԱՏՄ–ում
Հայկական փայլաթիթեղը սպառնո՞ւմ է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը. դասեր՝ Հայաստանի համար
Արգելվել է սև և գունավոր մետաղի թափոնների, մի շարք արտադրանքների արտահանումը. ՊԵԿ
թեգերը:
արտահանում, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, Գինի

Գլխավոր թեմաներ

  • Ալաա Ալ-Սաիդ

    22-ամյա Ալաան ծնվել ու մեծացել է Իրաքում։ Արդեն երեք տարի է` Երևանի «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանող է։ Sputnik Արմենիան զրուցել է Ալաայի հետ, որը մատնաքաշի լուսանկարներ է ուղարկում հայ ընկերոջը և իր բառացանկում ավելացրել է հայերեն «պատերազմ» բառը։

    109
  • Ոստիկանական մեքենա. 1 մարտի, 2021

    ՀՀ վարչապետը ԶՈւ գլխավոր շտաբի՝ կառավարության հրաժարականի պահանջից հետո հայտարարել է երկրում «ռազմական հեղաշրջման փորձի» մասին: Sputnik Արմենիայի սյունակագիրն իր մտորումներին զուգահեռ՝ տարբեր պետություններում ռազմական հեղաշրջումների օրինակներ է ներկայացնում։

    415
  • ԵՄ Բրյուսել

    COVID-19–ի հետ կապված իրավիճակը Եվրոպայում վատթարանում է։ Կարանտինային միջոցները խստացվում են, իսկ մի շարք երկրների իշխանություններ գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում ռուսական պատվաստանյութին, ինչն առաջացնում է Բրյուսելի դժգոհությունը։

    109