10:51 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
275 0 0

Գործարանը նախաձեռնել է տեղական մրգերից չրերի, շոկոլադապատ չրերի ու չրերի հիմքով այլ կոնֆետների արտադրության ծրագիր, որի իրականացման արդյունքում զգալիորեն կմեծանան արտադրության և իրացման ծավալները և կստեղծվի շուրջ 400 նոր աշխատատեղ։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Երևանի շոկոլադի գործարան՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը և խնդիրներին։ Տեղեկությունը հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ 160 անուն արտադրանք թողարկող և 16 երկրներ արտահանող (Ռուսաստան, Վրաստան, Բելգիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Իսրայել, Ուկրաինա, Չինաստան, Ղազախստան, Թուրքմենիա, Բելառուս, Էստոնիա, Մոնղոլիա, Շվեդիա, Ավստրիա, Հոլանդիա) ընկերությունը 2020թ․ դժվարություններ է կրել, արդյունքում 2019-ի համեմատ իրացման ծավալները նվազել են 15,7%-ով։

Այդուհանդերձ, բաժնետերերի կողմից կատարվել է 100 մլն դրամի կանոնադիր կապիտալի համալրում։

«Գործարանը նախաձեռնել է տեղական մրգերից չրերի, շոկոլադապատ չրերի ու չրերի հիմքով այլ կոնֆետների արտադրության ծրագիր, որի իրականացման արդյունքում զգալիորեն կմեծանան արտադրության և իրացման ծավալները և կստեղծվի շուրջ 400 նոր աշխատատեղ։ 2021թ․ նախատեսվում է ընդլայնել արտահանվող երկրների աշխարհագրությունը և քառապատկել արտահանման ծավալները՝ հասցնելով շուրջ 6,0 մլն ԱՄՆ դոլարի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վահան Քերոբյանը և գործարանի հիմնադիր տնօրեն Սոս Սահակյանը քննարկել են ծրագրի իրականացմանն առնչվող խնդիրների լուծման հնարավորությունները։

Երկու տարի է` խաղողագործները ճանապարհ չեն փակում, խաղող չեն թափում. Վահան Քերոբյան

Ըստ թեմայի

Արցախում ներդրումների միջոցով աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտություն կա. Մանե Թանդիլյան
Արտահանված սպիրտի պատճառով կորցնում ենք աշխատատեղեր ու հարկեր. Ավագ Հարությունյան
Երևանում նոր հիվանդանոց կկառուցվի. 450 աշխատատեղ կբացվի
Բնակարանաշինություն, նոր աշխատատեղեր. Սփյուռքը պատրաստ է օգնել արցախցիներին
թեգերը:
Երևան, գործարան, շոկոլադ, Վահան Քերոբյան

Գլխավոր թեմաներ