19:48 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
414 0 0

Ձվի շուկայում առկա իրավիճակը հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը քննարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ:

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրում է ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումները: Ինչպես հայտնում են հանձնաժողովից, խոշոր առևտրային ցանցերում իրականացվում են ամենօրյա մշտադիտարկումներ: Պաշտոնական հարցումներ են ուղարկվել ձվի արտադրություն իրականացնող խոշոր տնտեսվարող սուբյեկտներին և առևտրային ցանցերին: Բացի այդ, հանձնաժողովում նախատեսվում է նաև հանդիպում առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ:

«Ստացված տեղեկությունների ամփոփման և վերլուծության արդյունքում հետագա քայլերի վերաբերյալ որոշումներ կկայացվեն»,- նշված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:

Ձվի շուկայում առկա իրավիճակը հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին քննարկել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ հանդիպման ընթացքում:

Քննարկվել են նաև բենզինի և դիզելային վառելիքի որակական և քանակական հատկանիշների վերահսկողությանն առնչվող, ինչպես նաև սննդի անվտանգության, մասնավորապես՝ թթվասերի և թթվասերային արտադրանքի պատշաճ մակնշման և մակնշումներին համապատասխան որակական հատկանիշների ապահովմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հարցեր:

Քանի որ փետրվարն ուներ մեկ օր ավելի, ՀՀ տնտեսությունը համարյա վերականգնվել է. նախարար

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը կարևորել է հանձնաժողովի և տեսչական մարմինների միջև սերտ համագործակցությունը տարբեր ապրանքային շուկաներում մրցակցային միջավայրի վրա բացասական անդրադարձ ունեցող դրսևորումների բացահայտման, կանխարգելման ուղղությամբ, քանի որ երբեմն տարբեր ապրանքային շուկաներում տեղի ունեցող որոշ գործընթացների նկատմամբ վերահսկողությունը գտնվում է այլ պետական գերատեսչությունների լիազորությունների շրջանակներում, սակայն այդ գործընթացներում հնարավոր խնդիրների առկայությունը միաժամանակ կարող է իր անուղղակի բացասական ազդեցությունը թողնել նաև համապատասխան ապրանքային շուկայի մրցակցային միջավայրի վրա:

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքները տարբեր ապրանքային շուկաներում խնդրահարույց դրսևորումների կարգավորման ուղղությամբ՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև այլ գործընկեր պետական մարմիններին:

Վերջին օրերին Հայաստանում որոշ խանութներում և սուպերմարկետներում ձվի դեֆիցիտ է նկատվում. փոքր չափի մեկ ձուն վաճառվում է 75, միջինը՝ 86, իսկ մեծ չափի ձվի գինը հասնում է 100 դրամի:

ՏՄՊՊՀ-ն հարցումներ է ուղարկել ոլորտում գործող ընկերություններին, որոնք ուղղված են շուկայում տիրող ներկայիս վիճակը բացահայտելուն:

Հիշեցնենք` 2020 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ ձվի իրացման ոլորտի 7 խոշոր ընկերությունների նկատմամբ ՏՄՊՊՀ-ն 103 մլն դրամի չափով տուգանք է կիրառել հակամրցակցային համաձայնության համար:

Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում. Փաշինյան

Ըստ թեմայի

Արտաքին պարտքի ավելացումը՝ գնաճի «հարուցիչ». ինչո՞վ է զբաղված կառավարությունը
ՀՀ Կենտրոնական բանկն ուզում է կանխել գնաճը․ ինչո՞վ է վտանգավոր «դոլարային» իրարանցումը
Անվերահսկելի գնաճ և կորսված ռազմական պոտենցիալ. ինչ պետք է անի իշխանությունը, որ չի անում
թեգերը:
թանկացում, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Շուկա, ձու

Գլխավոր թեմաներ