08:47 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
132 0 0

Հայաստանի ֆինանսական շուկայում ներկա պահին նկատվում է դրամի արժևորում, բայց թե որքան դա կտևի ու ինչ ընթացք կունենա հետագայում, ԿԲ փոխնախագահը դժվարացավ կանխատեսել։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի -Sputnik. 2021թ–ի վերջին գնաճը Հայաստանում կվերադառնա կանխատեսված միջակայք։ Այս մասին այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։

«Պահանջարկը դեռևս թույլ է մնում։ Այդ իմաստով գնաճային ճնշումներն արագացման չեն ենթարկվի, և տարվա վերջին մենք վերադառնալու ենք մեր գնաճի միջակայք։ 4 տոկոս մեր գնաճի թիրախն է` +- 1.5 տոկոս։ Արդեն ապրիլին տեսնում ենք, որ այդ պիկը, որ մարտի համար ունեինք, հետ է պտտվում»,– ասաց Երիցյանը։

Նրա խոսքով` ցածր գնաճային ճնշման մասին են վկայում նաև ֆինանսական շուկաներում առկա իրողությունները, որտեղ ևս պահանջարկն ապրիլին, ԿԲ–ի տվյալներով, ցածր է եղել։

Ինչ վերաբերում է դրամի փոխարժեքին, ԿԲ փոխնախագահը հայտնեց, որ ներկա պահին նկատվում է դրամի արժևորում, բայց թե որքան դա կտևի ու ինչ ընթացք կունենա հետագայում, Երիցյանը դժվարացավ կանխատեսել։

«Չեմ կարող ասել, թե ինչքան կարժևորվի, վաղն էլ` ինչքան կարժեզրկվի, դրանք հընթացս կախված են ֆինանսական շուկաների պայմաններից, սպասումներից և այլն։ Մի բան հաստատում, որ պահանջարկը մնում է թույլ, ուստի չի կարող շուկաներում լինել էական շեղումներ, վայրիվերումներ»,– ասաց Երիցյանը։

Ըստ ԿԲ փոխնախագահի` որքան որ հավանական է դրամի արժեզրկումը, այնքան էլ հավանական է դրա արժևորումը։ Պարզապես այդ տատանումները ՀՀ տնտեսության վրա էական ազդեցություն են ունենում` կապված ֆինանսական շուկայում դոլարիզացիայի բարձր մակարդակից։

Այս առումով Ներսես Երիցյանը կարևորեց ԿԲ–ի ֆինանսավարկային քաղաքականությունն ու ֆինանսական շուկային հետևելը` անհրաժեշտության դեպքում ժամանակին ու ճիշտ միջամտություն իրականացնելու համար։

Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին, երբ ԱԺ-ում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին հարցրին, թե արդյո՞ք դոլարի փոխարժեքի բարձրացումն ու ՀՀ-ում գրանցվող գնաճը կառավարելի են, Երիցյանն ասաց․ «Իրավիճակը կառավարելի է, հակառակ դեպքում ես այսօր չէի գա, կզբաղվեինք այդ գործով»։

Երկու օր անց՝ ապրիլի 8-ին, ԿԲ-ն հայտարարեց, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ արտարժութային շուկայում գործառնություններ կիրականացնի։

Այդ գործառնությունների արդյունքում դոլարի փոխարժեքը Հայաստանում միանգամից նվազեց շուրջ 20 դրամով։

Անվերահսկելի գնաճ և կորսված ռազմական պոտենցիալ. ինչ պետք է անի իշխանությունը, որ չի անում

Ըստ թեմայի

Եթե մի անգամ աչքի ես ընկնում, էլ ելք չկա. ԿԲ փոխնախագահը հիասթափեցրեց պատգամավորին
Ինչո՞ւ իջավ դոլարի գինը, ի՞նչ է կատարվում երկրում․ պատգամավորը ԿԲ-ից պատասխան է պահանջում
ԿԲ–ի խուճապային տրամադրություն առաջացնող քայլը կարճաժամկետ էֆեկտ ունեցավ. Պարսյան
թեգերը:
Կենտրոնական բանկ (ԿԲ), գնաճ, Հայաստան

Գլխավոր թեմաներ