02:34 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
136 0 0

Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները, էկոնոմիկայի նախարարի պաշտանակատարի համոզմամբ, չեն կարող լինել միակողմանի, դրանք պետք է լինեն սիմետրիկ։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Թուրքիայի սահմանի բացման հարց կառավարության օրակարգում առայժմ չկա։ Փոխարենը կառավարությունը մտադիր է երկարացնել Թուրքիայից ապրանքների ներկրման սահմանափակումները։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։  

«Դուք գիտեք, որ մենք երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, և, ըստ ամենայնի ավելացնելու ենք նաև վաճառքի արգելքը։ Այսինքն` կարևոր չէ, թե երբ է ներմուծվել, միևնույն է սահմանափակելու ենք վաճառքը ևս, որովհետև որոշակի զարտուղի ճանապարհներով միևնույն է կարողանում են ներկրել»,– ասաց Քերոբյանը։

Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները,  էկոնոմիկայի նախարարի համոզմամբ, չեն կարող լինել միակողմանի, դրանք պետք է լինեն սիմետրիկ։

«Երբ որ քաղաքական մակարդակով կկայացվի քաղաքական հարաբերությունները վերականգնելու սիմետրիկ որոշում, այդ ժամանակ մենք կփորձենք այնպես անել, որ մեր տնտեսությունը ինչքան հնարավոր է պաշտպանված լինի թուրքական ապրանքների հեղեղումից»,– ասաց Քերոբյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ապրիլի 3-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  հայտարարել էր, որ կառավարությունը թուրքական ապրանքների ներկրման արգելքը ևս մեկ անգամ կերկարաձգի` տեղի տնտեսվարողներին հնարավորություն տալով վերադասավորվել և ներդրումներ անել։

Թուրքական սերիալում ցուցադրված քարտեզում Արցախը և Ադրբեջանը ներկայացվել են որպես Հայաստան

2020թ.-ին ընդունված որոշմամբ` Հայաստանում թուրքական ապրանքների 6-ամսյա արգելքն ուժի մեջ է մտել 2021թ–ի հունվարի 1-ից։

թեգերը:
Վահան Քերոբյան, վաճառք, Թուրքիա, Հայաստան, ՀՀ կառավարություն

Գլխավոր թեմաներ