00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խորտիկների գիտակ Հելիբտերմանը` հայերին. «Պետք է գնահատել այն, ինչ ունեք»

© Sputnik / Asatur YesayantsЛеонид Гелибтерман
Леонид Гелибтерман - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որոշ տվյալների համաձայն` գինու ու գինեգործության հայրենիքը Հայաստանն է, քանի որ անցած տասնամյակում Վայոց ձորի Արենի գյուղի քարանձավներում են հայտնաբերվել խաղողի յոթ հազար տարեկան կորիզները։

Ռուսաստանի ռեստորատորների և հյուրանոցային բիզնեսով զբաղվողների ֆեդերացիայի` գաստրոտուրիզմի և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերով փոխնախագահ Լեոնիդ Հելիբտերմմանը Sputnik Արմենիային պատմել է այն մասին, թե ինչպես կարելի է ավելի հայտնի դարձնել հայկական գինին ու վերադարձնել «աշխարհի առաջին գինեգործների» կարգավիճակը, խոսել է նաև գաստրոնոմիայի ոլորտի դժվարությունների մասին։ Նա Երևան է ժամանել «Երևանի գինու օրերի» շրջանակում։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

-Ի՞նչն է Ձեզ ստիպել, որ ընտրեք այս բարդ ոլորտը` գաստրոնոմիան։

Вино - Sputnik Արմենիա
Գինին մի թերություն ունի. այն միշտ քիչ է լինում

— Նախկինում ես պաշտոնյա էի։ Հետո իմ կյանքում եկավ մի պահ, երբ հասկացա, որ պաշտոնյայի աթոռին նստած խեղդվում եմ և ինձ չի հերիքում այն կյանքը, որին ես ձգտում էի։ Այդ կյանքն ինձ կարող էին տալ խոհանոցն ու գինին։ Ես սկսեցի գաստրոնոմիան ուսումնասիրել և մասնագիտանալ այդ ուղղությամբ։ Կարծում եմ` ինչ-որ բանի հասել եմ։ Իմ ստացած գիտելիքներն ու փորձը չեմ փոխի ոչնչի, ոչ մի փողի հետ։ Երջանիկ է այն մարդը, որն աշխատում է հողի վրա և հողի հետ, սնունդ է արտադրում։ Ես շատ մարդկանց եմ ճանաչում, որոնք նախկինում քաղաքականությամբ են զբաղվել, սակայն թողել են այդ գործը և այժմ սեփական ֆերմերային տնտեսությունն են ստեղծել։ Եվ միայն այն ժամանակ են նրանք իսկապես երջանիկ դարձել։

- Ձեր գործունեության շրջանակում այցելել եք ավելի քան 50 երկիրը։ Դժվա՞ր չէ այսքան մշակույթ ընկալել, զգալ, վերաիմաստավորել։

— Ես մի անգամ նույնիսկ ստիպված էի խավարասեր ուտել (ծիծաղում է)։ Դժվար է, բայց մյուս կողմից էլ իմ առջև նոր հորիզոններ բացվեցին, որոնք թույլ տվեցին համեմատել տարբեր ազգերն ու մշակույթները, ավանդույթները, զուգահեռներ անցկացնել, նոր փորձ ձեռք բերել, որն օգնում է նվազագույնի հասցնել մեր հնարավոր սխալները։

Առաջին պետությունը, որտեղ ես եղել եմ դեռ ԽՍՀՄ-ի օրոք, Ֆրանսիան էր։ Ես մշակութային և գաստրոնոմիական ցնցում ապրեցի ֆրանսիական պանրից, հացեղենից և գինուց։

- Ի՞նչ է Ձեզ համար գինին և ինչպե՞ս է պետք դրան վերաբերվել։

Շեֆ-խոհարարին հյուր. Sputnik Արմենիայն պատմում է գինու մասին - Sputnik Արմենիա
«Համով Հայաստան». աշխարհում առաջին գինին ստեղծվել է Հայաստանում

— Գինին կախարդական, կենդանի ըմպելիք է, որը ոչ միայն ըմպել է պետք, այլև` լսել նրան։ Գինին ուշադրություն է սիրում։ Որպեսզի խմիչքը համեղ ու որակյալ լինի, պետք է հարգանքով վերաբերվել։ Գինին չի սիրում վառ արև, բարձր ձայն, տատանումներ, ուժեղ հոտեր։ Եթե մենք չհետևենք այդ չափորոշիչներին, գինին վրեժխնդիր կլինի, և մենք չենք ստանա այն, ինչ ուզում ենք։

- Հայկական գինին հնագույն պատմություն ունի, որի մասին մասնագետների փոքր շրջանակ գիտի։ Ի՞նչ է պետք անել, որպեսզի հայկական գինու ճանաչումը մեծանա աշխարհում։

— Միջազգային շուկայում մրցակցել հնարավոր է միայն այն ժամանակ, երբ դու առաջատար ես քո երկրում։ Նախևառաջ Հայաստանի ներսում պետք է սովորեն գինի խմել և գինու մշակույթ դաստիարակեն ժողովրդի մեջ։ Ռեստորաններում, տներում պետք է ճիշտ սպասք լինի, գինու համար նախատեսված ճիշտ գավաթներ։ Յուրաքանչյուրը պետք է կարողանա ճիշտ համադրել գինին հայկական խոհանոցի ճաշատեսակների հետ։ Այդ մշակույթը հենց այնպես չես կերտի, դրա վրա պետք է մեծանան սերունդներ, որոնք կկարողանան հպարտանալ իրենց գինիներով։

Վերջին տարիներին դուք զգալի աճ եք արձանագրել այդ ուղղությամբ։ Մեծ թվով գինետներ են բացվել, ռեստորաններից շատերում ճիշտ սպասք է օգտագործվում։ Մոտ ապագայում հնարավոր կլինի խոսել նաև սոմելիեների հայկական միության մասին, որը կնպաստի հայրենական արտադրանքի տարածմանը։

Եվս մեկ դրական միտում կա. հայկական գինիներն այսօր ըմպում են նաև արտասահմանում, իհարկե` հիմնականում սփյուռքահայերը։ Պետք է աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի հայկական գինի ըմպեն նաև սփյուռքի սահմաններից դուրս։

Вино, бутылки вина - Sputnik Արմենիա
Հայկական գինին շատ թունդ է հնդիկների համար

- Ի՞նչ խորհուրդ կտաք մեր գինեգործներին։

— Ես պարզապես լավ գինի կարտադրեի, բոլոր հնարավոր միջոցներով` ցույց տալով աշխարհին այդ ըմպելիքի լավագույն կողմերը։ Պետք է այնպես անել, որ քո արտադրանքը գնահատեն և սիրեն։ Սակայն սկսել է պետք սեփական ժողովրդից։ Դուք դեռ չեք կարողանում գնահատել այն, ինչ ունեք։

Հայկական խոհանոցը շատ թերագնահատված է։ Պանիր ես տեսնում, հարցնում ես անվանումը, լսում ես պատասխանը` տնական է, անուն չունի։ Բայց այդպես չի կարելի, քանի որ ցանկացած արտադրանք պետք է անվանում ունենա, ունենա սեփական դեմքը, փաթեթավորումը։

Русская версия

Լրահոս
0