00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փրկարար սիգը

CC BY-SA 3.0 / Herriot Guy / Corégone Сиг
Сиг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որքան ինքս ինձ հիշում եմ, այդքան փրկում ենք Սևանը` որսագողներից, չորացումից, աղտոտումից...

Սպառնացող վտանգներից փորձում էին փրկել աղոթքներով, մաքրման համար նախատեսված կառույցներ կանգնեցնելով, արգելանոցային գոտու և, վերջապես, թունելի ստեղծմամբ, որով ստորգետնյա 50 կմ հոսելով Արփան միաձուլվում է Սևանին։

Կարելի է համարել, որ լիճը փրկեցին։ Կանցնեն տարիներ, և նա կփրկի մեզ։ Սովից։

Սեփականը ուրիշինի հետ համեմատելու անջնջելի սովորությանը հետևելով` հեղինակը տեղափոխվում է Սևանի հետ փոքրիշատե համեմատելի Ժնևյան լճի ափերը։

Сиг - Sputnik Արմենիա
Առգրավված սիգը հանձնել են մանկատներին

Երբ անցնում ես հայտնի շվեյցարական խաղողի Լավո այգիները, ճանապարհը քեզ բերում է Վեվե քաղաքի մոտ։ Այստեղ, ափից տասնյակ մետրի վրա, սննդի թանգարանի անմիջապես դիմաց, ջրի մեջ մի հսկայական պողպատյա պատառաքաղ է ցցած. դրանով տեղի բնակիչները որոշում են լճում ջրի մակարդակը։

Նման մի պատառաքաղ, եթե հայտնվեր Սևանա լճի ավազանում, այն կարող էր կրկնակի նշանակություն ունենալ. հիշեցնել, որ Հայաստանում կենսամակարդակը տարիներ շարունակ որոշվում է կերած սիգի քանակով, և միաժամանակ, ցույց տալ, թե որքան ջուր է մնացել լճում, եթե նույնիսկ ջրում արդեն սիգ չկա։

Սևանի իշխանի մասին լավ է լռենք, թեպետ չհիշատակել չենք կարող։ Սակայն ոչ թե այն իշխանի, որին աճեցնում են բետոնե ավազաններում, կասկածելի ծագմամբ հոսող ջրի մեջ, իսկ հետո կոմբիկորմ են հրամցնում` հասցնելով լավ կերած գոճու չափերի, այլ նախաստեղծ իշխանի մասին, բարձրակարգ ձկան դասին պատկանող Իշխանի։

Կար ժամանակներ (50-ականներ, անցյալ դարի 60-ականների սկիզբ), երբ ջուրը Սևանում ծածկում էր եզրերը, իսկ թերակղզին աշխարհագրական տեսանկյունից անթերի կղզի էր, ճանապարհի վերջին հատվածում, որն ավելի հեռու էր տանում` դեպի Դիլիջան, մի փոքրիկ հաստատություն կար։ Այն «Մինուտկա» էր կոչվում։ «Մինուտկայում» միայն իշխան էին առաջարկում ու մատուցում, էլ ոչինչ։ Չհաշված լավաշը, կանաչին, պանիրը և մի բաժակ օղին։ Կերար, խմեցիր ու առաջ շարժվեցիր։

Озеро Севан зимой - Sputnik Արմենիա
Սևանա լճի ձմեռային գեղեցկությունը

«Մինուտկայում» սիգ նույնիսկ չէին էլ առաջարկում` ոչ կոռեկտ էին համարում դա։ Այն ժամանակ Սևանա լիճը լեցուն էր իշխանով, իսկ սիգը դեռ նոր էր «հարմարվում» Սևանի ջրերին, իրեն այդքան էլ լավ չէր զգում` զիջելով անվանի հարևանուհուն ինչպես արտաքին տեսքով, այնպես էլ համային որակներով։ Եվ սա գնային փոքր-ինչ տարբերության պարագայում։

Տարիներն անցնում էին, գնալով իշխանը դադարում էր սովորական ուտեստ լինել`դառնալով դելիկատես, սեղանի զարդ, պատվավոր հյուրերի համար նախատեսված հատուկ ուտելիք… Ինչու՞ էր։ Այն պարզ պատճառով, որ իշխանը կերան։ Գրեթե ամբողջությամբ։ Գրեթե բան չմնաց. մի քիչ հանդիսավոր դեպքերի համար, մնացածը` պատմական հիշողությունը պահպանելու համար։

Եվ ահա այդժամ բեմ դուրս եկավ նորին մեծություն սիգը։ Ներկայացնենք հանրագիտերոն։

«Սիգը Հայաստանում ամենատարածված ձկնատեսակն է։ Սևանա լիճ է ներմուծվել 1924–27 թվականներին Ռուսաստանի Լադոգա և Չուդ լճերից։ Կլիմայավարժեցվել է լճի պայմաններին, ինչի ընթացքում առաջացել է առանձին ենթատեսակ՝ Սևանի սիգը։ Սաղմոնների ընտանիքի ձուկ է։

Սիգի ավելի քան 40 տեսակ կա, սակայն դրանք միմյանցից տարբերելը բավականին խնդրահարույց է։ Այն ապրում է Ամերիկայի և Եվրոպայի, ինչպես նաև Հյուսիսային Ասիայի գետերում ու լճերում, որտեղ բացարձակ այլ են կենսապայմանները։ Գիտնականները սիգի տեսակները տարբերում են կենսապայմանների, վայրի և ձվադրման ժամկետներով ու համային որակներով»։

Երևանցիները սիգին ճանաչում են սոված 90-ականների իրենց կենսապայմաններով և նրանով, թե ինչ տեղ էր այն զբաղեցնում իրենց համեստ սեղաններին։

Озеро Севан - Sputnik Արմենիա
Բնապահպան. ժամանակին Սևանի մակարդակի վերաբերյալ «նկարած» թվեր են ներկայացրել

Հին օրերի արձագանքը։ Առավոտից մրսած ձայնը կանչում է. «Սիգ, թարմ սիգ»։ Բոլոր պատուհաններից մարդիկ դուրս են նայում, ասում իրենց հարկը, թեև սա այն դեպքն է, երբ թակել կարելի է ցանկացած դուռ։

Եվ ահա Սևանի թարմությամբ շնչող ձուկն արդեն խոհանոցում է։ Դանակի շեղբի արծաթափայլ կայծերով այս ու այն կողմ են թռնում թեփուկները, կտրվում փորը (խավիարի առկայության դեպքում` համարեք բախտներդ բերել է), մաքրած ձուկը սպասում է հաջորդող քայլերին։

Ամենից համեղ է ստացվում, երբ աղ ու պղպեղ ես անում, թարխունով համեմում, փաթաթում լավաշի մեջ և տեղավորում ջեռոցում։ Կամ մեկ այլ ձևով. կիսել այն երկու մասի, տեղադրել թավայի վրա, կրկին մշակել համեմունքներով և ուղարկել ջեռոց։ Տարբեր եղանակներ կան, ամենքն էլ համեղ են։

Ասում են, որ հնարամտություն է անհրաժեշտ։ Սակայն տրանսպորտային բլոկադայի, լույսի, ջրի բացակայության պայմաններում և տնտեսական ճգնաժամի ուղեկցմամբ ապրող մարդը ոչ միայն հնարամիտ է դառնում, այլև բացառիկ հնարամիտ։

Սիգը եփում էին, ապխտում, տապակում, աղ անում, ջեռոցում եփում, խորովում, լցոնում, մսաղացով աղում, և դրանից կոտլետների համար խճողակ պատրաստում, ձկնապուր եփում… Եվ երախտապարտ լինում Սևանին։ Դրանում որևէ պաթոս չկար, այլ պարզապես երախտիքի տուրք։

Ինչևէ, եթե ձուկ բռնենք օր ու գիշեր, ամեն ամիս, ամեն տարի, ձկան վերարտադրությունն ապահովել հնարավոր չի լինի։ Եվ երբ համեմատած կուշտ ժամանակներ եկան, սիգ որսալու համար արգելք սահմանեցին, սակայն ասել, որ այն վերացել է սեղաններից, չափազանցություն կլինի։ Այն այժմ ոչ թե գնում են, այլ գտնում. դրա համար շուկաներում հատուկ վարժեցված մարդիկ են հայտնվել, որոնք ձեզ ուղեկցում են ճիշտ վայրը, ճիշտ ժամանակին, այնտեղից երևանցիների հոծ զանգվածներ են տուն գնում։

Մի խոսքով` Սևանա լճում որսագողությունն արմատախիլ անել հնարավոր չէ, որովհետև սևանցիներին կերակրում է ոչ թե պետությունը, այլ լիճը։ Սակայն դեռևս…

Եվ վերջապես, խրված պատառաքաղի նման հուշարձան ունենալու շվեյցարական Վեվեից առավել արժանի է Սևանը։ Թեկուզ այն դժվարին տարիներին ազգի կերակրողի իրավունքով։

Русская версия

Լրահոս
0