00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնդակահարումից հինգ րոպե առաջ

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցСледственный изолятор
Следственный изолятор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում հրաժարվել են մահապատժից դեռևս 1997 թվականին, սակայն մի շարք երկրներում, այդ թվում՝ հետխորհրդային, այն կիրառվում է մինչ այժմ։ Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է այն մասին, թե ինչ է զգում մարդը՝ լսելով իր մահվան դադտավճիռը:

Հարց, որ մարդիկ հաճախ են տալիս իրենք իրենց և ուրիշներին․ հանցագործն ինչի՞ց է ավելի շատ վախենում․ մահապատժից թե՞ ցմահ բանտարկությունից։ Տարբեր կարծիքներ կան։

Օլեգ Ալկաև։ Քննչական մեկուսարանի պետի պաշտոնում գլխավորում էր Բելառուսի Ներքին գործերի նախարարության պատժական ստորաբաժանումը՝ «գնադակահարող խումբը», որն իրականացնում էր մահացու դատավճիռները։

Հեղինակի ընկերը՝ հայտնի լրագրող Պավել Շերեմետը, Ալկաևի հետ հարացազրուց էր անցկացրել, որը հետագայում գիրք էր դարձել։ Գրքում լրագրողն Ալկաևի մասին արտահայտվել է խիստ, բայց ճիշտ․ «Այո, նա դահիճ էր, բայց մարդասպան չէր»։

Закон, Суд, молоток, правосудие - Sputnik Արմենիա
Մահապատիժը վերջին պահին հետաձգվել է

Եվ այսպես․ ինչի՞ց են հանցագործներն ավելի շատ վախենում:

Այն կարծիքը, թե մահապատժի դատապարտվածները կնախընտրեին արագ գնակահարումը մենավոր բանտախցի փոխարեն, Օլեգ Ալկաևը հեքում է՝ գործի իմացությամբ և տարիների մասնագիտական փորձից ելնելով։ «Մահապատժից ավելի սարսափելի դադատվճիռ չկա», — պնդում է Ալկաևը,-« մի՛ հավատացեք, երբ ասում են, թե ավելի լավ է գնդակ ստանալ ճակատին, քան ողջ կյանքն անցկացնել բանտախցում։

Ի՞նչու է այսպես։ Որովետև ապրելու ձգտումն անհաղթահարելի է, այն ամեն ինչից ուժեղ է․այսպիսին է մարդը, այսպիսին է նրա էսությունը, այսպեղ եղել է, կա ու միշտ էլ կլինի։ «Ապրել ցանկացած հանգամանքներում, նույնիսկ ամենաանմարդկային պայմաններում, առանց ձեռքերի, առանց ոտքերի, առանց աչքերի, առանց սնունդի՝ բայց ապրե՛լ, ապրե՛լ, ապրե՛լ», — պնդում է գնդակահարող խմբի նախկին ղեկավարը։

Մի՞թե ստալինյան բանտերում նստածների կամ ֆաշիստական ճամբարների կալանավորների դեպքում իրավիճակն այլ էր։ Ոչ ոք չէր ուզում մահանալ՝ ոչ այնտեղ, ոչ այստեղ։ Բայց մի դեպքում կյանքը փորձում էին պահպանել զոհերը, մյուս դեպքում՝ հանցագործները։ Նույնը չէ սպասումների արդյունքը՝ հարյուրից իննսունինը դեպքում մահապարտը գնակահարվելու է։

Նույնիսկ մահվանից մեկ րոպե առաջ, երբ հայտարարում են, որ նրան ներում չեն շնորհելու, նրա խենթ աչքերում հույս է նշմարվում։ «Չեմ հիշում որևէ դեպք, որ մահապարտը խնդրեր հատուկ պատժամիջոց սահմանել իր համար», — պատմում է Ալկաևը։

Митингующие в Стамбуле во время попытки государственного переворота - Sputnik Արմենիա
Թուրքիայում մահապատիժը կվերականգնվի, եթե...

Հետո նա պատմում է, թե ինչ է զգում մահվան դատավճիռը լսած մարդը։ Հաճախ ուշագնացություն է ունենում, խելքը կորցնում, ինչ-որ բան է խոսում, ինչ-որ բան է պատասխանում, բայց ամենը ենթագիտակցորեն, կարծես, իր կամքից անկախ, իսկ այդ ամենի գիտակցումը գալիս է, երբ նա հայտնվում է մահապարտների բանտախցում։ Այստեղ սկսվում է կյանքի համար պայքարի նախավերջին փուլը։ Յոթ օրվա մեջ դատապարտյալը իրավունք ունի վճռաբեկման գանգատ ներկայացնել և մի քանի ամիս սպասել պատասխանի։ «Ինչքան հիշում եմ», — շարունակում է պատմել Օլեգ Ալկաևը», — Բելառուսի Գերագույն դատարանը միայն երկու մահացու դատավճիռ է չեղարկել»։

Լուրն այն մասին, որ դադավճիռը ուժի մեջ է մնում՝ նոր հարված է դատապարտյալի հոգեկան վիճակի համար։ Բայց հույսը, միևնույնն է, շարունակում է ապրել։ Ճիշտ է՝ արդեն շատ չնչին, քանի որ էլ մարդ չկա, որից կարելի է գթություն ակնկալել։ Վերջինը՝ երկրի նախագահն է։ Նրան նույնիսկ պետք չէ խնդրել ներում շնորհել․ գործի բերումով նա դիտարկում է բոլոր մահապարտների գործերն ու անձամբ որոշում՝ մահապատժի ենթարկել, թե ներում շնորհել։

Եվ ահա որոշ ժամանակ է անցում, և բանտախցի դռները բացվում են։ Դատապարտյալը հասկանում է՝ նրա հետևից վերջին անգամ են եկել։ Այդ ժամանակ գործի է անցնում այսպես կոչված «գնդակահարող խումբը»։ (Պաշտոնական անվանումը՝ «Մահապատիժը իրականացնող հատուկ խումբ»)։

Դատապարտյալին բոլորից գաղտնի հանում են բանտախցից, նստացնում մեքենան, որի երթուղին գիտի միայն պահակապետը (ուղեկցվող դատապարտյալին ազատելու նպատակով մեքենայի վրա հարձակվողներին պահակները պարտավոր են ոչնչացնել՝ դուրս չգալով մեքենայից)։

Закон, Суд, молоток, правосудие - Sputnik Արմենիա
Բելառուսում այս տարվա առաջին մահապատժի դատավճիռն են կայացրել

Երբ դատապարտյալը լիովին պատրաստ է դադավճռի իրականացմանը, դատախազը (զուտ ձևականորեն) նրան անկետային տվյալները ճշտող հարցեր է տալիս, որից հետո հայտարարում է՝ ներում շնորհելու մասին խնդրագիրը մերժվել է։ Դատապարտյալին տանում են, նա արդեն գիտի, որ իրեն գնդաակհարելու են, բայց մտածում է, որ դա տեղի է ունենալու ոչ հիմա և ոչ այստեղ, որ նա ապրելու է գոնե ևս մեկ օր, գոնե մեկ ժամ, գոնե հինգ րոպե, բայց ապրելու է։ Աչքերը կապած նրան ծնկի են իջեցնում, և կատարողը կրակում է ծոծրակին՝ գրեթե վայրկյանական մահ։

Խնայելով ինքն իրեն և ընթերցողին՝ հեղինակը բաց է թողնում որոշ սարսափելի մասնամասներ ու այստեղ վերջակետ է դնում։ Բայց կցանկանար, հղում անելով Օլեգ Ալկաևին, մի կայուն կարծրատիպ կոտրել։ Խոսակցություններն այն մասին, որ մահապարտներին իրականում չեն գնադակահարում, այլ օգտագործում են մահվան ելք ունեցող տաժանակիր աշխատանքներ իրականացնելու համար ուրանի հանքերում կամ այլ նման վայրերում, միայն խոսակցություններ են։

Իրականում նման բան չկա։ «Ես ինքս ասել եմ բազմաչարչար մորը, որ դադատվճիռը ձևական բնույթ է կրում, որ նրա որդուն ուղարկելու են գաղտնի օբյեկ՝ աշխատելու համար։ Չգիտեմ՝ հավատում էին արդյոք բարեկամներն այս լեգենդին, բայց նրանց մոտ ինչ-որ հույս մնում էր»։

Հույսը մեծ բան է, մանավանդ, այսպիսի փակուղային իրավիճակներում, երբ ընտրություն ուղղակի չկա, — ասում է գնդակահարող խմբի ղեկավարը, որը մասնակցել է հարյուր երեսունչորս մարդու մահապատժի իրականացմանը։

Русская версия

Լրահոս
0