00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:12
13 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդի օգնականը կարգալույծ եղել

© Sputnik / Nelli DanielyanЦерковь Сурб Аствацацин в селе Хачик
Церковь Сурб Аствацацин в селе Хачик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդի օգնական Խորեն վարդապետ Հովհաննիսյանը հոգևոր ծառայության վայրը ինքնակամ լքելու պատճառով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ կարգալույծ է արվել։ Խորեն Հովհաննիսյանը (Նշան) վերադարձել է աշխարհիկ կյանք։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդի օգնական Խորեն վարդապետ Հովհաննիսյանը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի կարգադրությամբ զրկվել է հոգևոր աստիճանից։

«Համապատասխան հանձնաժողովի կողմից որոշում կայացնելու և, որպես հետևանք, Խորեն Հովհաննիսյանին կարգալույծ անելու համար հիմք է ծառայել Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գրությունը», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայության ղեկավար Վահրամ Մելիքյանը։

Ванкский собор, Аранцванк или Паша-ванк – Собор Святых Отцов, впоследствии – Сурб Аствацацин (Пресвятой Богородицы) - армянский кафедральный собор, крупнейшее культовое сооружение старого Тифлиса. - Sputnik Արմենիա
Ո՞Ւր է անհետացել Թբիլիսիի ամենամեծ հայկական եկեղեցին` Հայոց վանքը

Եկեղեցական աստիճանից զրկված վանահայրը վերադարձել է աշխարհիկ կյանք և կոչվելու է այն անունով, որը ստացել էր ծննդյան պահին` Նշան։ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմում ևս մեկնաբանել են Հովհաննիսյանի հեռացումը։

«Մենք բավարարվում ենք Հայ առաքելական սուրբ եկեղեցու կարգապահական հանձնաժողովի որոշմամբ», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը։

Խորեն վարդապետ Հովհաննիսյանը (աշխարհիկ անունը` Նշան) ծնվել է 1973 թվականի հունիսի 4-ին, Արարատի մարզի Ավշար գյուղում։ 1990-1996 թվականներին ուսանել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 1996 թվականի մայիսի 19-ին ստացել է սարկավագի աստիճան։ 1999 թվականի նոյեմբերից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս անձնական քարտուղարն է եղել։

2000 թվականի հոկտեմբերին հոգևոր հովիվ է նշանակվել, պարբերաբար այցելել է Նյու Յորքի Սուրբ Խաչ եկեղեցին, իսկ 2009 թվականի ապրիլին նշանակվել է Հնդկաստանի հայերի հոգևոր հովիվ և Կալկաթայի հայկական մարդասիրական սեմինարիայի կառավարիչ։ 2015 թվականի սեպտեմբերի 1-ից զբաղեցրել է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի Քվեմո Քարթլի շրջանի հայ համայնքի հոգևոր առաջնորդ–վերակացուի պաշտոնը։

2016 թվականի մայիսի 1-ին Խորեն վարդապետ Հովհաննիսյանը եղել է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդի օգնականը` արտաքին կապերի, միջկրոնական և միջեկեղեցական հարաբերությունների, ինչպես նաև կրթական, մշակութային, երիտասարդական, տեղեկատվական, հրատարակչական, համայնքային կառույցների հետ աշխատանքի գծով։

Русская версия

Լրահոս
0