00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երդվյալ բարեկամները» կամ թուրքական շողքը Հարավային Կովկասում

© AFP 2024 / ADEM ALTAN Роухани и Эрдоган
Роухани и Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչո՞ւ է Էրդողանը մեկնել Իրան, և ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական «ժպտացող» մրցակիցներին:

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիան և Իրանը կփորձեն շրջանցել Հարավային Կովկասի հարցը. մեկնաբանելով թուրքական առաջնորդ Էրդողանի այցը Թեհրան` Sputnik Արմենիային ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 4-ին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Թեհրան: Իրանում Էրդողանը կմասնակցի թուրք-իրանական ռազմավարական համագործակցության խորհրդին:

Հայացք Երևանից

Ըստ Հովսեփյանի` Իրանն ու Թուրքիան վերջերս փորձում են որոշակի առճակատումից անցնել Մերձավոր Արևելքում համակարգված գործողությունների:

«Դա ստացվում է, օրինակ, Սիրիայում Ռուսաստանի հետ համատեղ, Կատարի շուրջ ստեղծված իրավիճակում կան ընդհանուր մոտեցումներ և, իհարկե, քրդական խնդիրը, որը երկու կողմերն էլ դիտարկում են անվտանգության տեսանկյունից», — ասաց Հովսեփյանը:

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանը չի մտահոգվում` Թուրքիան այլևս ԵՄ-ին անդամակցելու կարիք չունի

Չնայած այն հանգամանքին, որ Իրանի հետ կան լուրջ հակասություններ` Թուրքիան հաշվի առնելով իր աշխարհաքաղաքական մեկուսացումը և Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացումը, ստիպված է բարելավել հարաբերությունները Իրանի հետ, որին էլ իր հերթին ձեռնտու չէ մեծացնել Անկարայի հետ լարվածության աստիճանը:

Մյուս կողմից, երկու երկրների շահերը հակասում են Հարավային Կովկասում, ուստի կողմերը հիմնականում կփորձեն սահմանափակվել Սիրիայի և քրդական հարցի շուրջ համագործակցությամբ:

«Հարավային Կովկասում կողմերը փորձում են պահպանել գոյություն ունեցող հավասարակշռությունը, նաև սահմանափակել միմյանց ազդեցությունը: Սակայն նրանց համար առաջնահերթ է Քրդստանը», — ասաց Հովսեփյանը:

Ի դեպ, ըստ Հովսեփյանի, նույն քրդական հարցում Թեհրանի և Անկարայի միջև մրցակցությունը կխորանա, կսկսվի պայքարը Քրդստանում գերիշխանության համար, որը կարող է հանգեցնել եթե ոչ հակամարտության, ապա լարվածության կտրուկ աճի:

Իրանագետ Արմեն Իսրայելյանը նույնպես կարծում է, որ երկու երկրի հիմնական ուշադրությունն ուղղված է Մերձավոր Արևելքին` Քրդստանին, Սիրիային և Կատարին:

«Բնական է, որ երկրները մրցում են Հարավային Կովկասում, և ԽՍՀՄ փլուզումից հետո նրանք փորձում են ամեն կերպ խորացնել իրենց ազդեցությունը այստեղ (ինչպես նաև Միջին Ասիայում), ես չեմ կարծում, որ հարաբերությունների ջերմացումը բացասաբար կանդրադառնա Հարավային Կովկասի անվտանգության վրա», — ասաց Իսրայելյանը:

Ըստ նրա, Իրանը չի ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է խախտել նրա շահերը տարածաշրջանում: Թուրքիայի հետ մրցակցությունը, ազդեցության համար պայքարը միշտ էլ մնում են:

Реджеп Тайип Эрдоган и Владимир Путин - Sputnik Արմենիա
Ինչու է Թուրքիան Արցախում պատերազմ սկսելու կոչ անում

«Այցը պայմանավորված չէ միայն տարածաշրջանային վերջին իրադարձություններով: Սակայն այժմ խնդիրներն այնքան շատ են, այդ թվում` երկկողմ հարաբերություններում, որ դրանք թույլ չէին տալիս փոխայցելություններ կազմակերպել», — ասաց Իսրայելյանը` հավելելով, որ չնայած բազմաթիվ խնդիրների առկայությանը, երկրները շահագրգռված են համագործակցությունը խորացնել տնտեսության ոլորտում, մասնավորապես` էներգետիկայի ուղղությամբ:

Քրդստանի շուրջ ստեղծված իրավիճակը նաև քաղաքական հարաբերությունները խորացնելու պատճառ դարձավ, ինչը, բնականաբար, կներգրավի նաև տնտեսությունը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի, Իրաքի և Իրանի ջանքերի միավորմանը, ապա Թեհրանը դուրս չի մնա հակաքրդական գործողություններից:

«Բայց դա կախված է ձևաչափից: Ես չեմ կարծում, որ Իրանը ռազմական գործողությունների կդիմի: Դա քիչ հավանական է: Հնարավոր է` նա անհատական գործողությունների անցնի, քանի որ քրդերը, այնուամենայնիվ, շատ ավելի վտանգավոր են Թուրքիայի համար, քան Իրանի»,- ասաց Իսրայելյանը:

Նրա խոսքով, Անկարայի և Թեհրանի հարաբերությունները Էրբիլի հետ տարբեր են, քրդական շարժումն այդքան վտանգավոր չէ Իրանում, որքան Թուրքիայում: Դրան գումարվում է նաև Իրաքի տարածքային ամբողջականությունը պահպանելու Իրանի փորձը:

«Թեհրանը չի գնա այնպիսի գործողությունների, որոնք Քրդստանում կտրուկ բացասական տրամադրություններ առաջ կբերեն: Նա կփորձի բանակցել երկու կողմի հետ, քանի որ նրա համար առաջնային է Իրաքի կայունությունը», — ասաց Իսրայելյանը:

Ինչ սպասումներ ունի Անկարան

ANKA Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ռաֆեթ Ասլանտաշի կարծիքով, երկու առաջնորդների հանդիպումը կանցկացվի Իրաքյան Քրդստանի հանրաքվեի անցկացման և Աստանայի գործընթացի ակտիվ աշխատանքների շրջանակում, ինչը ցույց է տալիս, թե ինչպես են Անկարան ու Թեհրանը ցուցադրում իրենց ընդհանուր նպատակների, մարտահրավերների և սպառնալիքների մասին պատկերացումները:

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է Թուրքիան «հիստերիայի» մեջ. Քրդստանը ուզում է «պատ խաղալ» Արցախի հետ

«Հանրաքվեի նախօրեին և դրանից հետո տեղի ունեցած գործընթացները շոշափում են Թուրքիայի և Իրանի համար անվտանգության մասին շատ նուրբ և զգայուն հարցը: Եվ Բերզանիի այն հայտարարությունները, թե հանրաքվեն ոչ մի սպառնալիք չի ներկայացնում այս երկու երկրի համար, ո՛չ Անկարան, ո՛չ էլ Թեհրանը համոզիչ չեն համարում»,- ընդգծեց Ասլանտաշը:

Նրա կարծիքով, Անկարայի համար տարածաշրջանում տիրող իրավիճակը գնալով ավելի անկանխատեսելի և անվերահսկելի է դառնում: «Բացի այդ, ակնհայտ է, որ այդ գործընթացների հետևում կանգնած են լուրջ ուժեր», — ընդգծել է Ասլանտաշը:

Նրա կարծիքով, Թուրքիային և Իրանին հավասարապես անհանգստացնում են ընդհանուր սպառնալիքներն ու ռիսկերը։ Սակայն կան գործոններ, որոնք խանգարում են երկու երկրի գործակցությանը: Գլոբալ խաղացողները զբաղված են Սիրիայի և Իրաքի ազդեցության գոտիների վերաբաշխմամբ, ինչը մեծապես ազդում է տարածաշրջանի բոլոր երկրների վրա: Մոտ ապագայում մենք կարող ենք ականատես դառնալ լայնածավալ առևտրային բանակցությունների տարածքների համար, որոնք ներառում են Կովկասը:

Իրանական մոտեցում

Մերձավոր Արևելքի հարցերով իրանական փորձագետ Հորմոզ Ջաֆարին իր հերթին համարում է, որ Իրանն ու Թուրքիան տարբեր հասկացություններ ունեն Իրաքի Քրդստանում տեղի ունեցող իրադարձությունների և դրանցից առաջացող սպառնալիքների մասին:

«Բայց ինչպես ցույց է տալիս պատմությունը, Իրանն ու Թուրքիան միշտ կարողացել են արաբական երկրների ` Իրաքի և Սիրիայի հետ գտնել քրդական ազգայնականության դրսևորումների հանդեպ ճիշտ պատասխանները: Առայժմ այս թեման ավելի վտանգավոր է Թուրքիայի, քան Իրանի համար», — ասել է Ջաֆարին:

Конференция на тему Блокада Степанакерта. 25 лет спустя. Шаварш Кочарян - Sputnik Արմենիա
Թուրքիան միջամտելու վնասակար փորձեր է կատարում Ղարաբաղի հարցում

Ըստ նրա` Իրանի տեսանկյունից իրաքյան տարածքը բարձր հետաքրքրության և ազդեցության գոտի է: Երկար ժամանակ է` Իրանն ազդեցության լծակներ ունի Իրաքի կենտրոնական պետական ինստիտուտների նկատմամբ: Աջակցելով այս ազդեցությանը` Թեհրանն առաջին հերթին ձգտում է երաշխավորել իր սահմանային անվտանգությունը և շարունակում է տարածել «շիիթական կիսալուսնի» ռազմավարությունը:

Բացի այդ, Թեհրանը մտահոգված է, որ ներկայիս պայմաններում մեծ է հավանականությունը, որ Քրդստանում հանրաքվեից հետո անմիջական հարևանությամբ կձևավորվի «քրդական պետություն», որը կարող է ակտիվացնել անջատողական միտումները հենց Իրանում:

Մերձավոր Արևելքի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ORSAM) հետազոտական կենտրոնի (ORSAM) փորձագետ Բայրամ Սինկայիան Sputnik-ի հետ զրույցում շեշտեց, որ որքան էլ Էրդողանի առաջիկա այցը կարևոր չէր երկկողմ հարաբերությունների զարգացման համար (հատկապես տնտեսական զարգացման առումով, դեռ վաղ է ասելն, որ նա ռազմավարական մակարդակով քաղաքական համագործակցության հովանավորն է:

Փորձագետը նշեց, որ թուրք-իրանական հարաբերությունների համար հատկանշական են սուր ցնցումներն ու անկումները:

«Չնայած հարաբերությունների անկայունությանը, որը հատկապես ակնհայտ էր «արաբական գարնան» իրադարձություններից հետո, երկու կողմերն էլ ցույց են տալիս, որ համագործակցության հաստատման հստակ նպատակ են հետապնդում:

«Էրդողանի այցի պատճառը երկու երկրի միջև տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացումն է», — ասաց նա:

Մեկնաբանելով Իրանի և Թուրքիայի համատեղ ռազմական քայլերի հավանականությունը` Սինկայիան նշեց, որ երկրների ռազմական համագործակցության հարցում դեռևս լիովին չի հաղթահարվել փոխադարձ անվստահությունը, ուստի դժվար է ասել` այդ համագործակցությունը երկարատև բնույթ կունենա, թե ոչ:

Լրահոս
0