00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրամանատարի հուշերը․ արցախցի երեխաներին փրկած ինքնաթիռը ռմբակոծեցին

© Sputnik / Asatur YesayantsМихаил Андреасян
Михаил Андреасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օդանավի հրամանատար ծնվում են, չեն դառնում, համոզված է Հայաստանի քաղավիացիայի և արցախյան պատերազմի վետերան Միխայիլ Անդրեասյանը։ Մարտական գործողությունների թեժ պահին նրա ուղևորատար ինքնաթիռը երկու անգամ ռմբակոծվել է, բայց Անդրեասյանը կարողացել է հաջող վայրէջք կատարել։

Անդրեասյանը Sputnik Արմենիային պատմել է հրամանատարի կոչման, պատերազմի շրջանում աշխատանքի բարդությունների, օդաչուի կյանքում զավեշտալի և ողբերգական դեպքերի մասին։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

- Ի՞նչն է Ձեզ բերել այս ոլորտ։

— Ես հինգ տարեկանից ասում էի, որ օդաչու եմ դառնալու։ Ուզում էի գնալ հորեղբորս հետքերով, որը, ցավոք, մահացել էր Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին։ Նա ավարտել էր Կիրովաբադի օդաչուական դպրոցը։ Ընտանիքում դեմ էին իմ ընտրությանը, սկզբից գրանցվեցի պարաշյուտային դասերի, հետո սկսեցի թռչել ԿԱԻ 12 սավառնակներով։ Երբ Երևանի աերոակումբում հայտնվեցին ինքնաթիռներ, անցա դրանց։ Ավելի ուշ բոլորից թաքուն ընդունվեցի Խարկովի օդաչուական ուսումնարան։

Командир карабля Мартин Арутюнян - Sputnik Արմենիա
Ավելի հաճախ թռեք, կամ ինչպես է հայ օդաչուն փախցրել ինքնաթիռը թալիբներից

Երեք տարի սովորեցի ուսումնարանում, հետո ԴՕՍԱԱՖ-ի ուղղորդմամբ նշանակվեցի Երևանի ավիաակումբի օդաչու-տեսուչ։ Երեք տարվա ընթացքում ինձ հաջողվեց պատրաստել ավելի քան 30 օդաչուի։ Շուտով ես էլ սկսեցի թռչել։ Այսօր, երբ արդեն թոշակի եմ անցել, չեմ ափսոսում, որ օդաչու եմ եղել և կյանքիս 36 տարիները նվիրել մասնագիտությանս։ Թեև այդ ժամանակ բարդ էր թռչելը, քանի որ ինքնաթիռները շատ հին էին։ Սակայն ռոմանտիկան նույնն էր, ինչ այսօր։ Գիտե՞ք, ես օդաչուներին գնչուներ եմ անվանում։ Մենք չենք կարող մի վայրում մնալ, անընդհատ ինչ-որ նոր բանի ենք ձգտում։

-Ասում են, որ յուրաքանչյուր թռիչք յուրահատուկ է, նույնիսկ եթե ուղղությունները չեն փոխվում։ Այդպե՞ս է։

— Օդաչուն նույն օդային տարածություն երկու անգամ չի մտնում։ Յուրաքանչյուր թռիչք յուրահատուկ է։ Հիշում եմ, թե ինչպես էի առաջին անգամ օդ բարձրացել սավառնակով, իմ երգը մինչև ցամաք լսվում էր։ Ամպերին կարելի է հավերժ նայել․ օդաչուների առջև հիասքանչ տեսարան է բացվում, և դու ճախրում ես այդ գեղեցկության մեջ։ Երբեմն, իհարկե, սև, մռայլ ամպեր են պատահում։ Բայց մենք շրջանցում ենք դրանք, որովհետև վտանգավոր են․ դրանցում էլեկտրականության հզորությունը մի քանի հարյուր կիլովատի է հասնում։ 60-ականներին ԻԼ-18 ինքնաթիռն այդպես անհետացել էր օդում՝ ընկնելով ամպրոպաբեր ամպի մեջ։

- Ինչո՞վ է հրամանատարը տարբերվում երկրորդ օդաչուից։

— Հրամանատար դառնալու համար օդաչու լինելը քիչ է։ Կարելի է ամբողջ կյանքում թռչել և այդպես էլ հրամանատար չդառնալ։ Հրամանատար լինելն առաջին հերթին պատասխանատվություն է, իրավիճակին ակնթարթորեն արձագանքելու և հավաքվելու կարողություն։ Խղճում եմ բոլոր նրանց, ովքեր այդպես էլ չեն դարձել հրամանատար։ Պետք է տատանվող չլինել, կարողանալ արտակարգ իրավիճակում կարճ ժամանակում ճիշտ որոշում կայացնել։

Рейс авиакомпании Армения Ереван-Воронеж-Ереван - Sputnik Արմենիա
Ուղեկցորդուհի. «Ես միշտ ավելի հանգիստ եմ, երբ օդաչուները հայեր են»

Լինում են դեպքեր, երբ օդաչուները խառնվում են իրար։ Մի անգամ արտակարգ իրավիճակում օդաչուն շփոթվել էր, սեղմվել աթոռին և պատրաստվել աղետին, որը հրամանատարի շնորհիվ տեղի չունեցավ։ Լինում են դեպքեր, երբ նման իրավիճակներում մարդիկ պարզապես անջատվում են։

- Ձեր օդաչուական պրակտիկայում արտակարգ իրավիճակներ եղե՞լ են։

— Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1992թ-ի մարտի 27-ին։ Ստեփանակերտ-Երևան ինքնաթիռը լցված էր երեխաներով, որոնց պետք է ուղարկեին Սոչի։ Հիմնականում մինչև 10 տարեկան երեխաներ էին, որոնք ապրել էին ռմբակոծության տակ, և մի թեթև աղմուկից անգամ վախենում էին։

Իմ ինքնաթիռը խփեցին․ հրթիռով հարվածեցին ձախ շարժիչին, որը վառվեց։ Պայթյուների հետևանքով բեկորները վնասեցին նաև միջին շարժիչը։ Չնայած նրան, որ մեխանիկն արագ հանգցրեց հրդեհը, ինքնաթիռը սկսեց թեքվել։ Այդ պահին մտածում էի միայն, թե ինչպես վայրէջք կատարեմ մեկ շարժիչով և առանց աշխատող արգելակների։ Կարողացա։ Բոլորը փրկվեցին։

Երկրորդ անգամ վնասեցի ողնաշարս։ 1992թ-ի մայիսի 9-ին կրկին իրականացնում էի Ստեփանակերտ-Երևան չվերթը, վիրավորներ էի տեղափոխում։ Մեր ինքնաթիռը կրկին ռմբակոծեցին, թևը սկսեց վառվել։ Ինձ հաջողվեց վայրէջք կատարել, բոլորը ողջ մնացին, միայն ես էի տուժել․ ողնաշարի վնասվածք էի ստացել։ Դրանից հետո մի տարի չէի կարողանում թռչել։

Надежда Бенклян - Sputnik Արմենիա
Հայուհին գրոհում է վրացական երկինքը. առաջին կին օդաչու Նադեժդա Բենկլյանը

Մի անգամ քիչ էր մնացել ինքնաթիռը կործանվեր Կրասնոդարի մոտ։ Մենք ձմռանը Սարատովից մեկնում էինք Երևան, վատ եղանակի պատճառով ստիպված էինք լրացուցիչ օդանավակայան փնտրել։ Ստավրոպոլը, Սոչին, Կրասնոդարը, Մինվոդին փակ էին։ Մի կերպ պայմանավորվեցինք Կրասնոդարի հետ, և ինքնաթիռը վայրէջք կատարեց։

- Այդ իրադարձություններից հետո ինչպե՞ս եք ազատվում սթրեսից։

— Ցանկացած իրավիճակին կարելի է հումորով մոտենալ, ամեն ինչ վերածել կատակի, քանի որ հակառակ դեպքում դժվար կլինի։ Պետք է անպայման իրավիճակը քննարկել անձնակազմի հետ և, ինչ մեղքս թաքցնեմ, 100 գրամ խմել (ժպտում է)։

- Զավեշտալի դեպքեր հիշո՞ւմ եք։

— Մի անգամ մենք Ամանորին մնացել էին Սարատովում։ Մեխանիկը պետք է ևս 3 կամ 4 ժամ թռչեր, որպեսզի թռիչքային տարին լրանար։ Դեկտեմբերի 31-ին մենք Էլիստայով ուղևորվեցինք ցերեկային Սարատով՝ հաշվի առնելով, որ երեկոյան կվերադառնանք տուն։ Հետդարձի ճանապարհին Էլիստան փակվեց, իսկ մենք մի քանի ժամ մնացինք այնտեղ։ Երևան վերադարձանք Ամանորից հետո։

Այդպես Նոր տարին դիմավորեցինք օդում։ Հիշում եմ՝ ուղեկցորդուհին մոտեցավ և զեկուցեց, որ մարդիկ խմում են, կարծում էր, որ դեմ կլինեմ։ Ես, հակառակը, թույլ տվեցի, որովհետև տոն էր։

Մոլեգնող տարերքը՝ օդաչուի խցիկից - Sputnik Արմենիա
Մոլեգնող տարերքը՝ օդաչուի խցիկից

Մի անգամ ես և երկրորդ օդաչուն՝ նույնպես Միխայիլը, մեկնում էինք Լվով։ Տանը մնացել էին հղիության վերջին ժամկետներում գտնվող կանայք։ Հանկարծ օդում սկսեցին շնորհավորել Միխայիլին՝ հաղորդելով, որ նրա տղան ծնվել է, բայց չէին ասել, թե որ Միխայիլի։ Մենք ամբողջ ճանապարհին գուշակում էինք, թե ում երեխան է ծնվել։ Արդյունքում պարզվեց, որ իմ։ Ի դեպ, ես չորս երեխա ունեմ և միայն մեկի ծնունդին եմ ներկա եղել։ Մնացած երեքի ծնվելու պահին երկնքում եմ եղել։

- Տարածված կարծիք կա, որ նախկինում թռիչքներն ավելի անվտանգ են եղել։ Այդպե՞ս է։

Աղետների տոկոսային հարաբերակցությունը գրեթե նույնն է մնացել։ Թե՛ այդ ժամանակ, թե՛ հիմա ինքնաթիռներն ընկնում են։ Սակայն, ի տարբերություն անցած տարիների, այսօր այդ մասին ավելի շատ են խոսում։ ԶԼՄ-ներն ակտիվորեն տարածում են տեղեկությունը՝ բոլոր մանրամասներով, ականատեսներով, մահացածների ընտանիքներով։ Սակայն պետք է հիշել, որ ինքնաթիռը տրանսպորտի ամենաանվտանգ տեսակն է։ Դեռ 20-րդ դարի 70-ականներին անգլիացիներն օրինակ էին բերել, որ տրակտորի վրա տարեկան ավելի շատ մարդ է մահացել, քան ավիաաղետի հետևանքով։ Այսօր պատկերը նույնն է։

Армения отправила в Сирию второй самолет с гуманитарным грузом - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ երկրորդ օդաչուն չպետք է ամաչի առաջինից

Ի դեպ, հայ օդաչուները միշտ հայտնի են եղել իրենց վարպետությամբ։ Օրինակ` Դուբայում աշխատանքի ընդունելիս երբ իմանում էին, որ այդ օդաչուն աշխատել է հայկական ընկերությունում, միանգամից ընտրում էին։

- Ինչի՞ համար եք ափսոսում։

— Որ այսօր Հայաստանի քաղավիացիան այլևս նախկինը չէ։ Չէր կարելի հրաժարվել ազգային ավիափոխադրողից, քանի որ ICAO բոլոր օրենքներով, Աստված մի արասցե, պատերազմ սկսվելու դեպքում մենք օդային շրջափակման մեջ կհայտնվենք։ Ոչ ոք չի թռչի, ոչ ոք չի կարողանա փրկել մարդկանց։ Այստեղից կարող է թռչել միայն նախագահական ինքնաթիռը և, հնարավոր է, Armenia ավիաընկերության օդանավը։

Լրահոս
0