16:16 21 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Հրշեջների ավտոմեքենա

Խոշոր հրդեհ Երևանում, տանիքներ են այրվել, բնակիչներից մեկը ծխահարվել է

© Sputnik / Andranik Ghazaryan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1436)
258 0 0

Հրդեհի մասին անհազանգը ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Երևանի Գրիգոր Զոհրաբի փողոցում հրդեհի հետևանքով այրվել են տների փայտյա կառուցատարրերը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«911» ծառայությունը հրդեհի մասին ահազանգը ստացել է հուլիսի 12-ին, ժամը 20:14-ին։

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը և հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ:

Ահազանգեր են ստացել նաև, որ այրվում է մի քանի տան տանիք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:44-ին, մարվել՝ 20:55-ին:

Երևանում կինը դանակահարել է ամուսնուն

Այրվել են Հ.Ս.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 15 քմ), Հ.Ց.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ ամբողջությամբ (մոտ 150 քմ), Ա.Մ.-ին և Ք.Մ.-ին պատկանող երկու տների տանիքների փայտյա կառուցատարրերը՝ մոտ 190 քմ, Վ.Մ.-ին և Ա.Մ.-ին պատկանող երկու տների տանիքները՝ մասամբ (մոտ 180 քմ)։

Փրկարարները տներից մեկից դուրս են բերել ծխահարված բնակչին՝ Ա.Հ.-ին (ծնված 1958 թ.), ում տեղում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Արտառոց դեպք Սյունիքում. աղջիկը որոշել է կյանքին վերջ տալ գերեզմանոցում

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1436)

Ըստ թեմայի

Դաժան սպանություն Դիլիջանում. երիտասարդ տղային դանակի ավելի քան 5 հարված են հասցրել
Սարսափելի դեպք Լոռիում. 2 երեխայի հայրն ինքնասպան է եղել
Պայթյուն Ջրվեժ գյուղում. քարի արտադրամասի աշխատակիցը տեղում մահացել է
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ, Հայաստան

Գլխավոր թեմաներ