11:49 28 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2441)
46 0 0

Ըստ տեղեկությունների` վթարի հետևանքով մահացածի հարազատները մոտ մեկ ժամ սպասել են, որպեսզի Շտապօգնության մեքենան ժամանի։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում ВАЗ 21210 մակնիշի 35 MG 092 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Դդմաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Դդմաշեն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Արամ Քոչարյանը տեղում մահացել է, իսկ 1 հոգի՝ Դդմաշեն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Շավարշ Գրիգորյանը, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Խոշոր ավտովթար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին. ուղևորներից մեկը մահացել է

Ըստ աղբյուրի` Սևանի հիվանդանոցի դի տեղափոխող բրիգադի ուշացման պատճառով դեպքի վայրում իրավիճակը լարվել էր, ու մահացածի հարազատներն ասում էին` 5 րոպե է՝ սպասում ենք, թե երբ է դի տեղափոխող բրիգադը գալու, որպեսզի մեր մահացած հարազատին տեղափոխեն դիահերձարան։

Կրակոց Աբովյանում. թալանել են «Արեգակ» վարկային կազմակերպությունը

Քաղաքացիները նույնիսկ ցանկություն են հայտնել` իրենց ավտոմեքենայով դին տեղափոխել, այնուամենայնիվ, մահացածին շտապօգնության ավտոմեքենան է տեղափոխել։

Ըստ տեղեկությունների՝ մահացածը ոստիկանության նախկին աշխատակից է եղել։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2441)

Ըստ թեմայի

Ինքնասպանություն Երևանում. տղամարդը կախվել է գազատար խողովակից
«Դիվանագիտական գողություն». Երևանում թալանել են Վրաստանի դեսպանի մեքենան
Տավուշի մարզում շմոլ գազից երիտասարդ ամուսիններ են մահացել
«Աչքով են տվել»․ երգչուհի Վալերիայի որդին մեկ շաբաթում 3 անգամ ՃՏՊ-ի մեջ է հայտնվել
թեգերը:
Սևան, Գեղարքունիքի մարզ, Դիակ, շտապօգնություն, ավտովթար, վթար, Հայաստան

Գլխավոր թեմաներ