08:33 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.45
  • GBP745.61
  • EUR640.37
  • RUB7.16
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)
453 0 0

Երեխաներին տեղափոխել են Երևան, թոռներին փայտով ծեծելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տղամարդը ձերբակալվել է։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Երեկ` օգոստոսի 18-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում. ոստիկանությունն Իջևանի ԲԿ–ից հաղորդում է ստացել, որ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2014-ին ծնված մի տղա։ Sputnik Արմենիային լուրը հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 18-ին, ժամը 16-ի շրջանում, պապիկը ձեռքին եղած փայտով հարվածել է 2016-ին և 2014-ին ծնված երեխաներին։ Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,–ասացին ոստիկանությունից։

Նորքում խեղդամահ արված կինը 25 տարեկան էր. նոր մանրամասներ

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. երեխաներին փայտով հարվածած տղամարդը ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է։

Իջևանի ԲԿ–ից էլ հայտնեցին, որ երկու տղաներին էլ տեղափոխել են Երևան` «Արաբկիր» ԲԿ։

Երևանում 10 և 13 տարեկան տղաների են վրաերթի ենթարկել

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)

Ըստ թեմայի

Դժբախտ դեպք Վայոց Ձորում. գետում երիտասարդ տղա է խեղդվել
54 համարի երթուղայինի գրպանահատը հայտնաբերված է. նա 46-ամյա կին է
Պառկեցրել են գետնին, կրակել. Ալավերդիում զինված ավազակներին հայտնաբերել են
թեգերը:
թոռ, պապիկ, Տավուշ, Հայաստան

Գլխավոր թեմաներ