02:36 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Պայթյուն և հրդեհ «Պռոշյանի կոնյակի գործարան»–ի Արմավիրի մասնաճյուղում (10)
304 0 0

Գործարանի հիմնադիր–համասեփականատերը լրագրողներին հայտնել է, որ «Արեն Առաքելյան» Ա/Ձ–ն գործարանի տարածքում շինարարական աշխատանքներ էր իրականացնում, որի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյունը։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. «Պռոշյան կոնյակի գործարանում» այսօր տեղի ունեցած պայթյունի պատճառը նախնական վարկածով առաջացել է գործարանի տարածքում իրականացվող զոդման աշխատանքների հետևանքով։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց գործարանի հիմնադիր-համասեփականատեր Արմեն Գասպարյանը:

««Արեն Առաքելյան» Ա/Ձ–ն այստեղ շինարարական աշխատանքներ էր կատարում։ Ըստ երևույթին զոդումից պայթյուն է եղել և այրվել է»,– ասաց նա։

Գասպարյանը նշեց նաև, որ պատահարի հետևանքով մահացածներից մեկը գործարանի մասնաճյուղի տնօրենն է, մյուսը՝ զոդման աշխատանքներ իրականացնող Ա/Ձ–ի տնօրեն Արեն Առաքելյանը։

Այս պահին, գործարանը, սեփականատիրոջ խոսքով, չի աշխատում, հոսանքն անջատված է, խաղողի մթերման գործընթացը` դադարեցված։ Մթերվող խաղողը տեղափոխվել է գործարանի այլ մասնաճյուղ, որպեսզի չփչանա։

«Առավոտյան տեսնվել ենք, ո՞վ կպատկերացներ․․․»․ Արմավիրի գործարանի աշխատակիցները շոկի մեջ են

Հիշեցնենք, այսօր առավոտյան «Պռոշյան կոնյակի գործարանի» Արմավիր գյուղի մասնաճյուղում պայթյուն ու հրդեհ էր տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ մահացել է։ 4 տուժողները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը ծանր է։

Պայթյուն և հրդեհ Արմավիրի կոնյակի գործարանում. կան զոհեր

թեմա:
Պայթյուն և հրդեհ «Պռոշյանի կոնյակի գործարան»–ի Արմավիրի մասնաճյուղում (10)

Ըստ թեմայի

Արմավիրում թունավորվել են անհայտ ծագման խմիչքից. 2 մարդ մահացել են, 3-ը՝ հոսպիտալացվել
Մահվան ելքով վրաերթ Արմավիր քաղաքում․ հետիոտնը տեղում մահացել է
Երևանում պայթյունից հետո հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացավ
Արմավիրում խմիչքից մահացածների թիվը հասել է 11-ի, ևս 4–ի վիճակը ծայրահեղ ծանր է
թեգերը:
շինարարություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), պայթյուն, գործարան, կոնյակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ