23:59 22 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.90
  • GBP625.59
  • EUR531.24
  • RUB7.73
Ինֆոգրաֆիկա

Երևանում բնակարանների և տների գներն ու դրանց աճը

Ստանալ կարճ հղումը
104901
Երևանում անշարժ գույքի գներն աճել են 9.9%-ով
© Sputnik / Shushanik Sargsyan

Մեկ տարվա ընթացքում Հայաստանում բնակարանների գներն աճել են շուրջ 10 տոկոսով։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակը:

Մասնագետներն իրավիճակը նախ և առաջ պայմանավորում են հոգեբանական գործոնով` որպես հետևանք 2018թ–ին մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններով։

Այդուհանդերձ, հոգեբանականից բացի անշարժ գույքի գների վրա նաև իրական գործոններ են ազդում։ Դրանցից մեկը հիփոթեքային վարկավորման պայմանների բարելավումն է։ Վերջին տարիների ընթացքում մեղմվել են ինչպես երիտասարդ ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրերի պայմանները, այնպես էլ առևտրային բանկերի վարկային առաջարկները։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Երևանում 2019-ի մարտին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառակուսի մետրի արժեքը աճել է 9,6 տոկոսով: Մարզերում` բնակարանների գները 1 ամսվում թանկացել են 0,8 տոկոսով։

Միաժամանակ 2019 թ–ի մարտին Հայաստանում գրանցվել է բնակարանների վաճառքի 15 213 գործարք, ինչը  փետրվարի համեմատ ավելի է` 15, իսկ 2018-ի մարտի համեմատ` 6,7 տոկոսով:

թեգերը:
բնակարանաշինություն, շենք, Հայաստան

Այլ ինֆոգրաֆիկաներ

  • Գների փոփոխությունը Հայաստանում
    Last update: 19:19 21.01.2020
    19:19 21.01.2020

    Գների փոփոխությունը Հայաստանում

    Վիճակագրական կոմիտեն ավելի վաղ ներկայացրել էր Հայաստանում սպառողական գների վերաբերյալ հաշվետվությունը: 2019 թվականի դեկտեմբերին, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գներն աճել են 0,7%-ով, իսկ նոյեմբերի համեմատ 1.3% աճ է գրանցվել։

    59
  • Ինչպես է գազի գինը փոխվել ՀՀ բնակիչների համար
    Last update: 16:32 18.01.2020
    16:32 18.01.2020

    Ինչպես է գազի գինը փոխվել ՀՀ բնակիչների համար

    Ռուսական գազի սակագների վերանայման հարցը կրկին արդիական է։ «Գազպրոմ Արմենիան» արդեն հայտարարել է, որ չի բացառում գազի սակագնի վերանայման համար ՀԾԿՀ դիմելու հնարավորությունը։

    137
  • Վարորդների տուգանման բալային համակարգ
    Last update: 21:00 15.01.2020
    21:00 15.01.2020

    Բալային համակարգ վարորդների համար. տուգանքներ և միավորներ

    Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը։ Այս ինֆոգրաֆիկան կօգնի վարորդներին իմանալ, թե որ տուգանքների դեպքում քանի միավոր կկորցնեն։

    1918
  • 2020 թվականի եկեղեցական տոներն ու հիշատակության օրերը
    Last update: 22:16 14.01.2020
    22:16 14.01.2020

    2020–ի տոներն ու հիշատակության օրերը

    Ներկայացնում ենք Հայ առաքելական եկեղեցու` 2020 թվականի եկեղեցական տոների և սրբոց հիշատակության օրերի ամփոփ ցանկը:

    3897

Գլխավոր թեմաներ