Հաջորդ տարի Հայաստանում հիմնովին կնորոգվեն և կվերակառուցվեն 8 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ:
Վերանորոգման ծրագրում ընդգրկված հաստատությունները հիմնականում գյուղատնտեսական ուղղվածություն ունեն, քանի որ նախարարության գերակայություններից է նշված ոլորտում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելը։
Դրախտիկի դժոխային դպրոցը. նախարարն արձագանքել է գրառումներին
Ընդհանուր առմամբ, այդ հաստատությունների վերանորոգման համար կհատկացվի 2 մլրդ 205 մլն դրամ։
Գալիք տարվա բյուջեով նախատեսվում է նաև հանրակրթական դպրոցների հիմնանորոգում և վերակառուցում: 8 դպրոցների շենքային պայմանների բարելավման համար էլ կհատկացվի 184 մլն դրամ։
«Հիշիր` սա միայն մեր պայքարը չէ». ովքե՞ր հաղթեցին «Իմ ընկեր…» շարադրությունների մրցույթում