16:46 17 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Ինֆոգրաֆիկա

Սյունիքի տարածքի հատվածները, որոնք Ադրբեջանին են փոխանցվում «սահմանազատման» արդյունքում

Ստանալ կարճ հղումը
1908 0 0
Սյունիքի տարածքի հատվածները, որոնք Ադրբեջանին են փոխանցվում նախնական «սահմանզատման» արդյունքում
© Sputnik / Shushanik Sargsyan

Շուռնուխ գյուղում, ըստ նախնական տվյալների, ադրբեջանցիներին է անցնում գյուղի 12 տուն և կից հողատարածքներ։

Հայկական կողմի կորուստները Արցախում հողեր հանձնելով չեն սահմանափակվել։ Հարվածի տակ է հայտնվել նաև Սյունիքի մարզը։ Քաշաթաղի (Լաչինի) շրջանի հանձնումից հետո Սյունիքի առանձին հատվածներ փաստացի անցել են ադրբեջանական կողմին։ Ավելի մանրամասն՝ ինֆոգրաֆիկայում։

ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող գործընթացները չի կարելի սահմանազատում և սահմանագծում համարել։ Սակայն «սահմանային կետերի որոշման» ընթացքում Սյունիքի մարզը տարածքներ է կորցնում։ Մասնավորապես՝ Շուռնուխ գյուղում, ըստ նախնական տվյալների, ադրբեջանցիներին է անցնում գյուղի 12 տուն և կից հողատարածքներ, Որոտան գյուղում՝ 12 շինություն և գյուղատնտեսական տարածքներ։

Դավիթ Բեկ համայնքի հողերի զգալի մասը ևս մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Քարահունջ գյուղը 30 հեկտար այգիներ է կորցնում և մոտակա ՀԷԿ-ը։

Բացի այդ, Ադրբեջանի վերահսկությանն են անցնում Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհահատվածներ։ Լիովին փակվում է հիմնական մայրուղու՝ Կապանից դեպի Ագարակ գյուղ տանող հատվածը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Գորիս համայնքի 12 շենք-շինությունն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ են. փոխքաղաքապետ

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Եռակողմ հայտարարության մեջ Հայաստանից Ադրբեջանին փոխանցվող տարածքների վերաբերյալ կետ չկա։

Ըստ թեմայի

Սյունիքի Որոտան ու Շուռնուխ գյուղերում կարող են ցավոտ իրավիճակներ առաջանալ. Փաշինյան
Ադրբեջանցիները պահանջել են մեկ օրում ազատել Շուռնուխ գյուղի կեսը. Գորիսի փոխքաղաքապետ
«Հետո թոռս չասի` երկու մանեթի դիմաց հողը վաճառեցիր». Շուռնուխի 12 տների հարցը պարզ չէ
թեգերը:
Դեմարկացիա, Ադրբեջան, Հայաստան, Սյունիք

Այլ ինֆոգրաֆիկաներ

  • Երկաթուղային հաղորդակցության սխեման Հարավային Կովկասում` ապաշրջափակումից հետո
    Last update: 20:53 13.01.2021
    20:53 13.01.2021

    Երկաթուղային ճանապարհները` շրջափակման վերացումից հետո

    Sputnik Արմենիան պատրաստել է ինֆոգրաֆիկա Հարավային Կովկասում գտնվող այն մայրուղիների մասին, որոնք կարող են սկսել գործել Մոսկվայում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների արդյունքում։

    1832
  • Հին կարանտին, նոր պայմաններ. ինչն է փոխվում հայաստանցիների կյանքում
    Last update: 19:10 12.01.2021
    19:10 12.01.2021

    Հին կարանտին, նոր պայմաններ. ինչ է փոխվել կանոններում

    2020 թվականն աշխարհում սկսվեց կորոնավիրուսի համավարակով, որից անմասն չմնաց նաև Հայաստանը։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել` այս ընթացքում ինչ փոփոխություններ են կրել կորոնավիրուսի հետ կապված կարանտինային սահմանափակումները Հայաստանի բնակիչների համար։

    200
  • Ովքեր են արցախյան իրադարձությունների ֆոնին լքել «Իմ քայլը»
    Last update: 19:21 09.01.2021
    19:21 09.01.2021

    Ովքեր են լքել «Իմ քայլը» խմբակցությունը

    2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո «Իմ քայլը» խմբակցության շարքերը սկսեցին նոսրանալ։ Ճիշտ է` ոչ խմբակային, սակայն իմքայլականները լքում են խմբակցությունը։ Իսկ թե ովքեր են դուրս եկել «Իմ քայլից», կարող եք տեսնել Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում։

    176
  • Ինչպես են հարկերը փոխվելու Հայաստանում 2021 թվականից
    Last update: 21:39 08.01.2021
    21:39 08.01.2021

    Ինչպես են հարկերը փոխվում Հայաստանում 2021 թվականից

    2021 թվականից Հայաստանում նվազում է եկամտահարկը և աճում են կենսաթոշակային վճարումները։ Աճում է նաև օղու և ծխախոտի ակցիզը, անշարժ գույքի հարկը։

    253

Գլխավոր թեմաներ