00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թալիշից փախած անտուն ամուսիններին Թալիշի կարոտն է ապրեցնում

© Sputnik / Gohar SargsyanЖители Талыша Эдик и Калина. Нагорный Карабах
Жители Талыша Эдик и Калина. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախում եղած ժամանակ հյուրանոցներից մեկի վերելակում հանդիպեցինք ապրիլյան քառօրյայի առաջին օրը Թալիշից մի կերպ փախած տարեց զույգի։ Նրանք առ այսօր ապրելու տեղ չունեն. հյուրանոցի մենեջերը ժամանակավորապես է հյուրընկալել նրանց։

Էդիկ և Կալինա Ապրեսյաններին շատ պատահաբար հանդիպեցինք Ստեփանակերտի հյուրանոցներից մեկի վերելակում։ Տիկին Կալինան երկար խալաթով էր, գլխաշորով։ Նրան թևանցուկ արած ամուսինն էլ մտամոլոր հայացք ուներ։ Ինչ-որ բան հուշեց, որ նրանց` այնտեղ գտնվելը պատահական չէր և սրտառուչ պատմություն էր խոստանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տարեց ամուսինները պատմեցին, որ բախտի բերմամբ փրկվել են քառօրյա պատերազմի հենց առաջին րոպեներին։ Մեր զրույցը դեռ չէր սկսվել, երբ հանկարծ նրանց հարևան սենյակի դուռը չրխկաց։ Երկուսն էլ սարսափած վեր թռան։

«Էնքան վախով ապրեցինք, որ հիմա ամեն ինչից վեր ենք թռնում։ Դրա համար էլ շաքար եմ ստացել»,-ասաց Կալինա Ապրեսյանը։

Փոքր-ինչ հանդարտվելուց հետո նրանք պատմեցին Թալիշից փախչելու և Ստեփանակերտում հայտնվելու պատմությունը։

ԱԿԱՆԱՏԵՍԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԹԱԼԻՇԻ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ - Sputnik Արմենիա
Այս կինն ամենավերջինն է լքել ավերված Թալիշը

«Ապրիլի 3-ից այստեղ ենք։ Ժամը 11-ին մտանք տեղ, քնեցինք, այդ գիշեր Ալիևը խոսեց, որ թուրքի հողում հայերը շուռ են գալիս, եկավ 2։30, ձեն լսեցինք։ Էդիկին ասեցի` վեր կաց, փիս տրաքոց կա։ Քա, ի՞նչ տրաքոց, տեսա չէ, ուժեղ եկավ-տվավ, միանգամից տան կրիշան պոկեց, մենք երկրորդ հարկում էին, վազ տվեց ներքև, ես էս շորերով վազելով կախվեցի հետևից։ Մտանք տան ուգլուն, մինչև էդ տեսանք` մեր հարևանի աղջիկը լաց ա լինում, բա` դուռը բաց, բացեցինք։ Սիկունդալնի թլամփ-թլամփ, գրադը տրաքցնում ա»,- ամուսիններն այդ օրվա տպավորությունները մինչև հիմա էլ սարսափով են հիշում։

Նրանց օգնության է հասել հարևանի աղջկա եղբայրն իր մեքենայով։ Մոտ 10 հոգու թեթև մարդատարի մեջ տեղավորելով` կրակոցների տակ դուրս են եկել Թալիշից։ Հասել են Ստեփանակերտ, մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի մենեջերն առաջարկել է մնալ իրենց մոտ, քանի դեռ նրանց տուն չեն հատկացրել։

«Թալիշում անընդհատ կրակոց կար, սովորել էինք, բեսպիլոտնիկ էր գալիս, նկարում էր, հետո մերոնք շուռ էին տալիս։ Կրակոց լինում էր, հանդարտվում, բայց էդ մոմենտին սիկունդում հարյուր միլիոնավոր գրադ էր խփում, ոչխար ու կով էր կոտորել, մեծ-մեծ ծառերը հարյուր մետրի վրա տարել-հեռուն էր քցել»,-պատմեց Կալինա տատիկը։

Այսօր ափսոսանքով են հիշում` Թալիշում ունեին տուն-տեղ, ունեցվածք, անասուններ։ Պատմում են, որ Թալիշում հողը բերրի էր, գյուղացին երբեք քաղցած չէր մնում։
«Մնացել ենք շվար։ Ինչե՞ր եմ թողել, իսկ հիմա ի՜նչ օրի ենք մնացել։ Տունս մեծ էր։ Խոզ, կով, էծ ունեինք, կառալյոկ ու նուռ էինք աճացնում»,-պատմեց նա։

Տարեց ամուսիններն այս պահին մի երազանք ունեն`տաքսու վարորդին վարձատրելու գումար ունենան, գնան հասնեն իրենց Թալիշ, համբուրեն տան պատերն ու վերադառնան։ Մյուս կողմից էլ հստակ գիտեն, որ այդ տուն մտնելով` գուցե ողջ չմնան։

«Մեր տնից 200 կմ հեռավորության վրա թուրքերն են։ Ասում են` գիշերները մտնում ու դուրս են գալիս, ամեն ինչ թալանել են։ Թալիշը ձգում է, գնամ հողամասս տեսնեմ, գամ»,-ասաց թալիշցի տատիկը։

Барашек, который родился во время обстрела, выжил - Sputnik Արմենիա
Թալիշը հակառակորդի գնդակոծությունից հետո

Լարված հիշողություններն ու ծանր մթնոլորտը թոթափելու համար խնդրեցինք պատմել իրենց սիրո պատմությունը։ Էդիկ պապն ամբողջ ընթացքում լուռ էր, անցյալի հուշերն էին խեղդում։ Կալինա տատն էլ որպես դարման էր գտել խոսելը։ Խոստովանեց` վերջին 5 ամիսների ընթացքում առաջին անգամ է ժպտում։

«Էդիկի հետ ծանոթացել եմ դպրոցում։ Նա վատ էր սովորում, իսկ ես գերազանցիկ էի։ Հետո մեր ճամփեքը բաժանվեցին, ինքը գնաց Բաքու։ Բայց հետո նորից բախտը մեզ միացրեց ու ամուսնացանք»,- ժպիտով ու մերթընդմերթ ամուսնուն նայելով պատմեց նա։

Թալիշցիները միայն հույս ունեն, որ իրենց մի թիզ հող ու մի փոքրիկ տուն կհատկացնեն, որ այնտեղ էլ շենացնեն ու վերհիշեն իրենց Թալիշը։

Լրահոս
0