01:06 02 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.96
  • GBP624.08
  • EUR552.07
  • RUB6.40
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ու Իրանի և ԱՄՆ–ի հակամարտությունը (42)
81 0 0

Արցախի ԱԳՆ–ն հետևում է Մերձավոր արևելյան տարածաշրջանում իրադրությանը և մշտական կապի մեջ է ՀՀ գործընկեր կառույցների հետ։

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Պաշտոնական Ստեփանակերտն իր մտահոգությունն է հայտնում վերջերս Մերձավոր արևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ. հայտնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

Ինչպես արդեն հայտնել էինք, Բաղդադի մոտակայքում սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, ԻԻՀ գեներալ Ղասեմ Սոլեյմանին։

«Հուսով ենք, որ կհաջողվի լարվածությունը թուլացնել և իրավիճակը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով՝ ապահովելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի ԱԳՆ–ն հետևում է իրադրությանը, և մշտական կապի մեջ է Հայաստանի Հանրապետության գործընկեր կառույցների հետ։

Հիշեցնենք` դեկտեմբերի 29-ին ԱՄՆ օդուժը Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններ էր իրականացրել, որոնց հետևանքով սպանվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն 25 անդամ։

Ի պատասխան Թուրքիայի որոշման․ մարշալ Հաֆթարը համընդհանուր զորահավաք է հայտարարել

Դեկտեմբերի 31-ին հազարավոր զայրացած իրաքցիներ հարձակվել էին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա, ջարդել դեսպանատան դարպասն ու ներխուժել համալիր: Հնչել էին կրակոցներ: Իրաքի ոստիկանները ստիպված էին եղել արցունքաբեր գազ կիրառել: ԱՄՆ դեսպանատան աշխատողներին տարհանել էին դեսպանատան համալիրից և տեղափոխել այլ ապահով վայր:

Հայաստանին մտահոգում է այն, ինչ կատարվում է Բաղդադում. ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել

թեմա:
Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ու Իրանի և ԱՄՆ–ի հակամարտությունը (42)

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս տնայնագործ գեոպոլիտիկներին` հանգիստ նստեք տեղներդ
Մնացականյանն ու դեսպաններն ԱԳՆ–ում քննարկել են Իրանի շուրջ ստեղծած իրավիճակը
Ահաբեկչություն Ֆրանսիայում. կրակողը բղավել է «Ալլահ աքբար». տեսանյութ
թեգերը:
Ղասեմ Սոլեյմանի, Իրաք, Բաղդադ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ