13:51 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Արցախ
Ստանալ կարճ հղումը
225 0 0

Կորոնավիրուսով վարակված քաղաքացուց առաջ գյուղում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներից 50-ն արդեն քվեարկել էին։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Արցախում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքով մեկուսացված քաղաքացին մարտի 31-ին, օրվա երկրորդ կեսին, մասնակցել է համապետական ընտրությունների քվեարկությանը: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը։

«Սակայն նա եղել է դիմակով, անհատական գրիչով, օգտվել է ախտահանիչ հեղուկներից, իսկ այդ պահին ջերմություն կամ որևէ այլ ախտանիշ չի ունեցել: Ընտրատեղամասերում գտնվող քաղաքացիները, այդ թվում՝ հանձնաժողովի անդամները, եղել են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Շտաբը հայտնում է նաև, որ ժամը 14:00-ի դրությամբ, նախքան վերոնշյալ քաղաքացու մասնակցությունը քվեարկությանը, գյուղում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներից 50-ն արդեն քվեարկել էին. օրվա երկրորդ կեսին մասնակցել է ընդամենը 20 քաղաքացի, այդ թվում՝ հետագայում մեկուսացված քաղաքացին: Օրվա ընթացքում բոլոր քաղաքացիներն ու ընտրատեղամասում գտնվող անձինք եղել են պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցներով, անհատական գրիչներով և օգտվել են ախտահանիչ հեղուկներից:

Հիշեցնենք` երեկ` ապրիլի 7-ին, հայտնի դարձավ, որ Արցախում կորոնավիրուսի դեպք է հաստատվել, վարակվածը Միհրիկ գյուղի բնակիչ է։ 

Արցախում որոշել են մեկուսացնել մի ամբողջ գյուղ, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի դեպքը

Վարակված քաղաքացին ապրիլի 2-ին առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ից՝ «վարակի օջախ» համարվող բնակավայրից: ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը երեկ հայտնեց, որ կորոնավիրուսով հիվանդ անձը, որը 60 տարեկանից բարձր է ու հետևաբար գտնվում է ռիսկի խմբում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևան և ընդունվել հիվանդանոց:

Ըստ թեմայի

ՌԴ-ից ռազմական մասնագետներ ժամանեցին Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու
Կորոնավիրուսը պահում է տեմպը. Հայաստանում վարակվածների թիվը դարձավ 881
Հայաստանում 9-րդ մարդն է մահացել կորոնավիրուսից. դեպքը գրանցվել է Արտաշատի հիվանդանոցում
թեգերը:
Ընտրություններ, կորոնավիրուս, Արցախ

Գլխավոր թեմաներ