17:33 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Արցախ
Ստանալ կարճ հղումը
16530

Հայաստանի ու Արցախի պաշտպանության նախարարները միասին այցել են զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, հանդիպումներ ունեցել սպայական, պայմանագրային ու ժամկետային կազմի զինվորականների հետ:

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում մայիսի 1-ից 2-ը աշխատանքային այցով ՊԲ-ում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպան նախարարության մամուլի ծառայությունը։

Արցախի հանրապետության իր պաշտոնակից, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը եղել է հյուսիսային ու կենտրոնական ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, այցելել զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, հանդիպումներ ունեցել սպայական, պայմանագրային ու ժամկետային կազմի զինվորականների հետ: Աշխատանքային շրջայցի ընթացքում շոշափված հիմնական թեմաներից են եղել անձնակազմի ծառայողական ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության, սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդյունավետ կիրառման, արդիականացման և թիկունքային ապահովման համալիր խնդիրները:

«Էլիտար զորամաս գոյություն չունի». Դավիթ Տոնոյանը հերքում է լուրը

Տոնոյանը բարձր է գնահատել երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության արդի մակարդակն ու այս համատեքստում մասնավորապես այն բոլոր միջոցառումների որակական ցուցանիշները, որոնք իրականացվում են ՊԲ-ում:

Министр обороны Армении Давид Тоноян посетил ряд воинских частей (2 мая 2020). Карабах
Դավիթ Տոնոյանն այցելել է մի շարք զորամասեր

Աշխատանքային շրջայցի ընթացքում նաև ճշգրտվել են այն հետագա անելիքների առաջնահերթ ուղղությունները, որոնք առաջիկայում պետք է ընկած լինեն ռազմական համագործակցության օրակարգի հիմքում:

Министр обороны Армении Давид Тоноян посетил ряд воинских частей (2 мая 2020). Карабах
Դավիթ Տոնոյանն այցելել է մի շարք զորամասեր

Տոնոյանը և Կոպիրկինն այցելել են Covid-19–ի ախտորոշման շարժական լաբորատորիա

 

Ըստ թեմայի

ՀՀ զինված ուժերը ՍՈՒ-30-ի նոր խմբաքանակ կստանա. Դավիթ Տոնոյան
Իսպառ բացառել քրեական ենթամշակույթը. Տոնոյանն այցելել է 2-րդ զորամիավորում. լուսանկարներ
Դավիթ Տոնոյանի հրամանով անսպասելի ստուգայցեր են իրականացվել զորամասերում
թեգերը:
Ջալալ Հարությունյան, Դավիթ Տոնոյան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ