07:18 23 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.29
  • GBP620.78
  • EUR569.58
  • RUB6.39
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (369)
171 0 0

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ եթե նախկինում շատ ավելի խոսվում էր Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման, հետո նոր՝ անվտանգության մասին, ապա հիմա գլխավորն անվտանգությունն է:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. ԼՂ կարգավորման գործընթացում բանակցություններ չեն լինելու, քանի որ հակառակորդը նպատակադրված չէ: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նման կարծիք հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս:

«Բանակցություններ չեն լինելու, ես չեմ տեսնում: Այնպիսի հակառակորդ ունենք, որը ՀՀ սահմանի վրա հարձակում է իրականացրել: Դրանք եղել են մարտական գործողություններ: Նպատակադրված չէ հակառակորդը: Ի՞նչ քննարկենք, երբ հակառակորդն ասում է՝ խփելու է ատոմակայանին, երբ ասում է՝ Ստեփանակերտը, Երևանը պետք է լինեն ադրբեջանական քաղաքներ: Քննարկելու նպատակ, ցանկություն չունեմ այդ տրամադրությունն ունեցող հակառակորդ երկրի ղեկավարության հետ»,-ասաց նա:

Հարությունյանն անդրադարձավ նաև Մադրիդյան սկզբունքներին, որոնց բովանդակությանը, ի դեպ, լրատվամիջոցներից ու պաշտոնյաների հայտարարություններից է տեղեկացել, որպես ԱՀ վարչապետ իրեն պաշտոնապես ոչինչ չեն ներկայացրել:

«Մենք գիտենք ինչ թեմա է քննարկվել Մադրիդյան սկզբունքների հետ կապված: Այդ փաստաթուղթը հրապարակվել է տարբեր անձանց կողմից: Մադրիդյան սկզբունքներում կար երկու առաջարկություն՝ 5 շրջան՝ անորոշ կարգավիճակով, հետագայում պրեբեսցիտի տարբերակով, հանրաքվեի ավելի թույլ տարբերակով, մյուսը՝ կարծես թե 7 շրջան ու ինչ-որ միջանցք՝ Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց, բայց ոչ Ադրբեջանի կողմից»,- ընդգծեց Հարությունյանը:

Այդուհանդերձ, խոսելով արցախյան խնդրի հնարավոր լուծման մասին, Հարությունյանը նշեց, որ այդ գործընթացում կարևորը ոչ թե ԼՂՀ անկախության ճանաչումն է, այլ անվտանգությունը:

Ապագա պատերազմներ. Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է, թե ինչպիսին կարող են դրանք լինել

«Այդ առումով մենք այսօր չենք քննարկում որևէ տարբերակ, որը կարող է թուլացնել Արցախի անվտանգության աստիճանը: Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը՝ ՀՀ իշխանությունների հետ: Ես նշել եմ, որ դրանք նույնական են, որևէ խնդիր չկա: Նախկինում շատ ավելի խոսում էինք ինքնորոշման իրավունքի ճանաչման, հետո անվտանգության մասին, հիմա, ոչ, գլխավորը անվտանգությունն է: Մենք ունենք այնպիսի թշնամի, որ անվտանգության մի փոքր թուլացում լինի, դա նշանակելու է Արցախի վերջը»,- ընդգծեց նա՝ վկայակոչելով հուլիսին տեղի ունեցած տավուշյան դեպքերը և շեշտեց, որ դրանք տեղի են ունեցել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում:

 

Ուժով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը նախկինում զբաղեցրել էր ԱՀ վարչապետի պաշտոնը։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրա հետ մրցակցության մեջ մնացել էր ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը։ Մայիսի 21-ին Հարությունյանը երդվեց ու ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը։

 

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (369)

Ըստ թեմայի

Արցախի նախագահն ընդունել է Արարատ Միրզոյանին
Արցախի ՔԿ–ն Թալիշում հրկիզած առանձնատների և ալրաղացի գործը վարույթ է ընդունել
Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը հանդիպել են Արցախում. տեսանյութ
Դավիթ Տոնոյանն Արցախում է. նրան ընդունել է Արայիկ Հարությունյանը
թեգերը:
Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), ատոմակայան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, բանակցային գործընթաց, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Ղարաբաղյան հակամարտություն, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ