07:14 23 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.29
  • GBP620.78
  • EUR569.58
  • RUB6.39
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1485)
56 0 0

2020 թվականի ապրիլի 12-ին Արցախում արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, ուստի այն ևս մեկ ամսով երկարաձգվել է։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. ԱՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանրապետությունում արտակարգ իրավիճակը ևս մեկ ամսով երկարաձգվել է։ Համապատասխան որոշումը ստորագրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Որոշման մեջ նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, որ 2020 թվականի ապրիլի 12-ին արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, Արցախի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածի ուժով նախագահը լիազորված է երկարաձգել արտակարգ իրավիճակի ժամկետը, 2020 թվականի սեպտեմբերի 11–ից, ժամը 22:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով:

3 ռեանիմոբիլ և ոչ միայն. Հայաստանն Արցախին շտապօգնության ավտոմեքենաներ նվիրեց

Հիշեցնենք` սեպտեմբերի 8–ից Արցախի Հանրապետություն մուտքի և ելքի սահմանափակումները հանվել են: Այժմ հանրապետությունից ելք կատարելու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ, վերացվել է նաև հանրապետություն մուտք գործելու համար որպես պարտադիր պայման կիրառվող ՊՇՌ թեստի պահանջը: Սակայն, սահմանային հսկիչ անցագրային կետերում ծառայություն իրականացնող բուժանձնակազմը յուրաքանչյուր քաղաքացու տեղում ջերմաչափում է և իրականացնում արտաքին զննություն:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1485)

Ըստ թեմայի

Մահացել է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, չեխ լրագրող Դանա Մազալովան
«Կոնյակ կարող են չսիրել, բայց...». Սմբատյանը պատմել է Բյուլբյուլօղլիի արցախյան այցի մասին
Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերը Բաքվի սրտով չեն․ ի՞նչ նպատակ է հետապնդում հակառակորդը
Արցախի կառավարությունը 25 մլն դրամ է հատկացրել Լիբանանի հայկական համայնքին
թեգերը:
որոշում, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Արցախ

Գլխավոր թեմաներ