10:16 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1559)
15810

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը գրել է, որ երբեք չի մոռանա Մարտունուց Փարիզ իրականացված մարդասիրական հիանալի գործողությունները, որոնց օգնությամբ ֆրանսիացի վիրավոր լրագրողները մեկնեցին Փարիզ։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում ադրբեջանական ռմբակոծության հետևանքով վիրավորված ֆրանսիացի լրագրողներին:

«Դա մեկ շաբաթ առաջ էր. Ալան Կավալն ու Ռաֆայել Յաղոբզադեն,որոնք լրջորեն տուժել էին Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում ռմբակոծությունից, տարհանվեցին Ֆրանսիա` Ստեփանակերտի և Երևանի միջոցով»,-Facebook-ի իր էջում գրել է դեսպանը։

Նա շնորհակալություն է հայտնել Մարտունուց Փարիզ իրականացված մարդասիրական հիանալի գործողությունների համար:

«Ես երբեք չեմ մոռանա այն հուզմունքը, որը զգում էի Էրեբունի հիվանդանոցում, մինչ սպասում էի ուղղաթիռի ժամանմանը: Ես երբեք չեմ մոռանա այն թեթևությունը, որը զգացի ինքնաթիռի մեկնելուց հետո: Ես երբեք չեմ մոռանա այն վերակենդանացման բաժանմունքը, որտեղ մեր լրագրողների կողքին էին ճակատից բերված երիտասարդ վիրավորները, ովքեր իրենց ողջ կյանքի ընթացքում կհիշեն կատարվածը։

«Շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր իրենց բոլոր ջանքերը ներդրեցին այս մարդասիրական գործողության համար և նոր էջ գրեցին Ֆրանսիայի և Հայաստանի համերաշխության պատմության մեջ»,- գրել է Ջոնաթան Լաքոտը։

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը ֆինանսական աջակցություն կտրամադրի Արցախին

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին Արցախի Մարտունի քաղաքում Ադրբեջանի զինուժի կողմից ռմբակոծության հետևանքով լրագրողներ էին վիրավորվել, այդ թվում ֆրանսիական Le Monde-ի 2 լրագրողներ։

Հոկտեմբերի 1-ին ուշ երեկոյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ուղեկցությամբ, այցելել էր վիրավորված ֆրանսիացի լրագրողներին։

Առավել թեթև վնասվածք ստացած Յաղոբզադեն Ռաֆայել Շառլը նախագահի հետ հանդիպմանն ասել էր, որ չի ցանկանում այլևս մնալ հիվանդանոցում, այլ ուզում է վերցնել իր տեսախցիկն ու գնալ նկարելու:

«Ֆրանսիացի ժողովուրդն ու հայ ժողովուրդն աղոթում են ձեզ համար»,- վիրավոր լրագրողների հետ հանդիպման ավարտին ասել է Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 350 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1559)

Ըստ թեմայի

Լավրովը Ֆրանսիայի ու ԱՄՆ–ի գործընկերների հետ հայտարարություն է պատրաստում Ղարաբաղի թեմայով
ՌԴ–ի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի արտգործնախարարներն Արցախի մասին համատեղ հայտարարությունն են արել
Պետք է դադարեցվի Թուրքիայի միջամտությունը. Ֆրանսիայի արտգործնախարարի կոշտ հայտարարությունը
թեգերը:
Արցախ, Հայաստան, Լրագրող, Ժոնաթան Լաքոտ, Ֆրանսիա

Գլխավոր թեմաներ