00:33 21 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Արցախ
Ստանալ կարճ հղումը
489 0 0

Արցախի նախագահը, հանդես գալով տեսաուղերձով, ասաց, որ նյութական աջակցությունն Արցախին կարևոր է, բայց հիմա շատ կարևոր է նաև ֆիզիկական մասնակցությունը պատերազմին։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Արցախի նախագահն ակնկալում է բոլորի ակտիվ մասնակցությունն Արցախում ընթացող մարտական գործողություններին։ Իր տեսաուղերձում այս մասին հայտնեց ու միավորվելու կոչով հանդես եկավ Արայիկ Հարությունյանը։

«Օրհասական պահն է այսօր` հայրենիքը պահելու և չպահելու, պատվով պահելու և փոխարենն անպատիվ ապրելու իրավունքից հրաժարվելու։ Կոչ եմ անում իմ եղբայրներին, Սփյուռքում ապրող ղարաբաղցիներին, ՀՀ–ում ապրողներին միանալ ռազմական գործողություններին»,–ասաց նա։

Հարությունյանը նշեց, որ, ճիշտ է, նյութական աջակցությունը կարևոր է, բայց հիմա շատ կարևոր է նաև ֆիզիկական մասնակցությունը։

Նրա խոսքով`հակառակորդն ընտրել է ոչ թե Ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը, այլ բնաջնջելու նախ արցախահայությանը, հետո` Հայաստանը։

Արցախի նախագահն ասաց` 1990-ականներին մենք հաղթեցինք, քանի որ հավատում էինք հաղթանակին։ Նա վստահեցնում է` հիմա էլ հաղթելու ենք։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Ըստ թեմայի

Արցախցի երեխաները խաղաղ երկինք և այն պահպանող տանկ են նկարում. տեսանյութ
Մարտակերտի ուղղությամբ թշնամին կիրառել է ռազմական ավիացիա. ՊԲ
Ինչպես պետք է ընթանա Ղարաբաղի կարգավորման գործընթացը. Լավրովը հիշեցրել է առաջարկները
թեգերը:
ուղերձ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ