02:42 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1363)
351 0 0

Ազգային ժողովի նախագահը նշում է, որ պետք է ոտքի կանգնենք, այլ տարբերակ չկա. մեկ անգամ պետք է կանգնենք մինչև վերջ։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վստահ է` զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը։ Նա նման գրառում է արել Facebook սոցցանցի իր էջում` անդրադառնալով արցախա–ադրբեջանական սահմանին ընթացող գործողություններին։

«Այս պատերազմը նոր չի սկսվել։ Այս պատերազմն առնվազն մի քանի հարյուր տարի է վարում են մեր դեմ։ Նպատակը տարածք պոկելը չէ, Վարանդան ու Բերձորը չեն, ոչ էլ Շուշին ու Ստեփանակերտը։ Նպատակը մեր ազգի և պետության խեղճ ու անճար բուտաֆորիայի վերածումն է, քաղաքական քարտեզից մեր վերացումը, հնարավորության դեպքում՝ իսպառ բնաջնջումը»,–գրել է նա։

Միրզոյանի խոսքով` Սարդարապատում, Նժդեհյան գոյամարտում, Արցախյան ազատամարտում մենք դա կանխել ենք։ Փոխել ենք բանաձևը։ Հենց սա էլ չի ներվում մեզ, և սա են ուզում կոտրել, ու մեզ նորից Դեր-Զորի գլխիկոր լուռումունջը դարձնել։

Նա նշում է, որ պետք է ոտքի կանգնենք, այլ տարբերակ չկա. մեկ անգամ պետք է կանգնենք մինչև վերջ։

ԱԺ նախագահը հիշեցրել է, որ Խրիմյան Հայրիկը Բեռլինի կոնգրեսից հետ գալուց հետո երկաթե շերեփից բացի, մի ուրիշ բան էլ է ասել։ Խրիմյան Հայրիկն ասել է.«Սերբերի թրից արյուն էր կաթում, դրա համար իրենց երկիր տվեցին։ Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը։ Հայրենիքն ու տունը չեն զիջվում։ Ոչ մի գնով։ Կեցցե հավերժական հայ ժողովուրդը։ Հաղթելու ենք։ Անկասկած հաղթելու ենք»։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1363)

Ըստ թեմայի

Արցախում ընթացող մարտական գործողությունները դատապարտող ևս մեկ բանաձև է ընդունվել
Էդվարդ Նալբանդյան․ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի
Հայ գերիներին նվաստացրել են ու սպանել. ՄԻՊ–ը տեսանյութերը կուղարկի միջազգային մարմիններին
թեգերը:
Արարատ Միրզոյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ