21:22 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
207 0 0

Երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների բանակցություններն ընթացել են մոտ երկու հազար ռուս խաղաղապահների մուտքի ֆոնին: 

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը այսօրվա ընթացքում երկրորդ են հեռախոսային բանակցություններ վարել Ղարաբաղի թեմայով։ Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Տեղեկությունը ռուսական լրատվամիջոցներին հայտնել են ՌԴ ՊՆ–ից։

Ռազմական գերատեսչությունների ղեկավարների խոսակցությունն ընթացել է շուրջ 2000 խաղաղապահների` Ղարաբաղ մուտք գործելու ֆոնին։ 

Նոյեմբերի 10-ի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր Շոյգուի և Աքարի հեռախոսազրույցների մասին, որոնց ընթացքում քննարկվել էին Լեռնային Ղարաբաղի ու Սիրիայի հարցերը:

Հիշեցնենք` Արցախում ու արցախա-ադրբեջանական շփման գծում ռուս խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ կետն ընդգրկված էր նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ։

Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով, որը կապահովի տարածաշրջանի կապը Հայաստանի հետ, կարգուկանոն պահպանելու համար Ռուսաստանը մոտ 2 հազար զինծառայող է ուղարկում: Նրանք ապահովված կլինեն հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով։

Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի դերի հարցում հասել է իր նպատակին

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, որն ուղարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, հագեցած է ամենաժամանակակից սպառազինությամբ և հատուկ տեխնիկայով։

Արցախում ռուս դիտորդների առաջադրանքներն են (ըստ ՌԴ գլխավոր շտաբի հաղորդման)` հրադադարի խախտումների մասին տեղեկատվության հավաքագրում և այդ տվյալները խաղաղապահների հրամանատարության տրամադրում, տարանցիկ տրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովում, խաղաղ բնակչության դեմ հակաիրավական գործողությունների կասեցում։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի դերի հարցում հասել է իր նպատակին
Թուրքիան ղարաբաղյան կարգավորման երաշխավոր չի լինի. Քերի Քավանո
Դադիվանքից հիմա խաչն են հանում, որպեսզի թուրքը չպղծի. Զոհրաբյանը ոտքի կանգնելու կոչ արեց
թեգերը:
Նախարար, Թուրքիա, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ