22:29 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2216)
4273 0 0

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել` ներկայացնելով պատերազմական գործողությունների ժամանակ ոստիկանության ծառայողների աշխատանքը։ Ոստիկանության շարքերում նույնպես կան զոհեր։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Արցախյան պատերազմի ողջ ընթացքում զոհվել է 28 ոստիկան, վիրավորվել՝ 150-ը։ Մինչ այս պահն անհետ կորած է համարվում ոստիկանության 43 ծառայող։

«Պատերազմի առաջին օրերից ոստիկանության զորքերի շուրջ 3000 ծառայող հերթափոխերով մեկնել են ռազմաճակատ։ Նրանք մասնակցել են Քարվաճառի, Հաթերքի, Ջրականի, Բերձորի պաշտպանական մարտերին։ Ծանր մարտեր են մղել հատկապես Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի հարակից տարածքում, որի ընթացքում ոստիկանության զորքերն ունեցել են 2 զոհ, 26 վիրավոր, և մինչ այս պահը անհետ կորած է համարվում 42 ծառայող»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանները նաև հատուկ միջոցառումներին են մասնակցել` հայտնաբերելու և չեզոքացնելու Արցախ ներխուժող ահաբեկչական խմբերին՝ թույլ չտալով նրանց հասնել թիկունք։

Բացի առաջին իսկ օրերից Արցախ մեկնած 3000 ոստիկաններից, մի քանի հերթափոխով Արցախ է մեկնել ևս 3200 ոստիկան, որոնք Ջրականի, Բերձորի, Շուշիի ու Մարտակերտի շրջանի տարբեր հատվածներում են մարտերին մասնակցել։

Ոստիկանության զորքերի ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումների շուրջ 1000 ծառայող էլ մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը՝ զուգահեռ հանրապետությունում իրականացնելով իրենց անմիջական պարտականությունները։

Ոստիկանությունը հայտնում է նաև, որ ոստիկանական մեծաքանակ ուժերի՝ առաջնագծում գտնվելու պատճառով էլ հնարավոր դարձան նոյեմբերի 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած անկարգությունները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 13-ի ժամը 09։00-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1339 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում պետք դադարեցվել են։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2216)

Ըստ թեմայի

Առաջնագիծ մեկնածների բուժօգնությունն ու հիմնական դեղերն անվճար են տրամադրվում
ԱԱԾ սահմանապահ զորքերի նշանակալի հաջողություններն առաջնագծում. տեսանյութ
Որ դեպքերում բանկերը կներեն առաջնագծում կռվողների վարկերը 
թեգերը:
Զոհ, ոստիկան, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ