23:47 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
185 0 0

Աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում հիշատակի արարողություն կկատարվի։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը հանդես են եկել կոչով՝ հաջորդ կիրակին՝ նոյեմբերի 22-ը, հայտարարել արցախյան ազատամարտում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 13-ի ժամը 09։00-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1339 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում պետք է դադարեցվեն։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

Ըստ թեմայի

Զոհված, անհայտ կորած, վիրավոր. ո՞ւմ ընտանիքները կարող են փոխհատուցում ստանալ հիմնադրամից
«Երանի տղերքին, որ զոհվեցին ու սա չտեսան». արցունքներ, աղոթք ու մկրտություն Դադիվանքում
Պատերազմական օրերին Արցախում զոհվել է 1 երեխա, վիրավորվել` 9-ը. ՄԻՊ–ի արտահերթ զեկույցը
թեգերը:
Եկեղեցի, Զոհ, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ