14:47 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Արցախ
Ստանալ կարճ հղումը
99 0 0

ՌԴ արտգործնախարարն ասել է, որ Ռուսաստանը մտադիր է հասնել այն բանին, որ միջազգային հումանիտար կազմակերպությունները գործեն Ղարաբաղում։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Ռուսական կողմը պայմանավորվում է Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որ միջազգային հումանիտար կազմակերպություններն աշխատանք ծավալեն Ղարաբաղում։ Տեղեկությունն այսօր Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման շուրջ անցկացվող ժողովի ընթացքում հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավորովը։

«Այժմ կապի մեջ ենք մեր հայ ու ադրբեջանցի գործընկերների հետ, ՄԱԿ-ի կառույցների խնդրանքով պայմանավորվում ենք, որ դրանք կարողանան իրենց գործունեությունն ապահովեն  անմիջապես Լեռնային Ղարաբաղում» , - ասել է Լավորվը։

Նա հայտնել է նաև, որ Ռուսաստանը կապի մեջ է հումանիտար գործունեությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ։

Դրանք են` ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը։ Բոլոր այս կառույցները ներկա են տարածաշրջանում, բայց ոչ Լեռնային Ղարաբաղում։

«Այժմ կապի մենք ենք մեր հայ ու ադրբեջանցի գործընկերների հետ, ՄԱԿ-ի կառույցների խնդրանքով պայմանավորվում ենք, որ դրանք կարողանան իրենց գործունեությունը ծավալել անմիջապես Լեռնային Ղարաբաղում», - ասել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ ՄԱԿ-ում շատ շահագրգռված են, որ համակարգեն գործողությունները ռուս խաղաղապահների, սահմանապահների ու այն մարդկանց հետ, որոնք լուծելու են առաքելությանը վերաբերող հումանիտար խնդիրները։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

Ըստ թեմայի

ՌԴ–ն չի լքել Հայաստանին և բոլոր ուժերը գործադրել է Ղարաբաղի խնդրի լուծման համար. Զախարովա
Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինելու. Զախարովա
Հուսով եմ` շուտով չենք օգտագործի «Ղարաբաղյան հակամարտություն» բառակապակցությունը. Պուտին
թեգերը:
Արցախ, Լեռնային Ղարաբաղ, Սերգեյ Լավրով

Գլխավոր թեմաներ