13:49 24 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD505.32
  • GBP675.56
  • EUR600.12
  • RUB6.66
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (480)
154 0 0

ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով շարունակում է քննարկումները։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ երեկ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

«Հանդիպմանը քննարկվել են խաղաղարար առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը բանակցություններ էր վարել հայ հրամանատարների հետ, որոնց ընթացքում քննարկել է առաքելության մանրամասները։

Արցախում ռուս դիտորդների առաջադրանքներն են (ըստ ՌԴ գլխավոր շտաբի հաղորդման)` հրադադարի խախտումների մասին տեղեկատվության հավաքագրում և այդ տվյալները խաղաղապահների հրամանատարության տրամադրում, տարանցիկ տրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովում, խաղաղ բնակչության դեմ հակաիրավական գործողությունների կասեցում։

Ռուսաստանի օդուժի ուղղաթիռներն ուղեկցում են ԼՂ ուղևորվող ռուս խաղաղապահների շարասյանը

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ինչ է տվել խաղաղապահների գալն Արցախին. տեսանյութ

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (480)

Ըստ թեմայի

Ինչպես են ռուս խաղաղապահները դիտակետեր տեղակայում Արցախում. տեսանյութ
Ավելի քան 1100 խաղաղապահ արդեն տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում. Շոյգու
«Չեմ ուզում 2-րդ անգամ բռնագաղթեմ». Բերձորի բնակիչը պատմում է ռուս խաղաղապահների մասին
թեգերը:
Արցախ, Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Ռուստամ Մուրադով, խաղաղապահ

Գլխավոր թեմաներ