23:39 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)
260 0 0

Եկեղեցին կատարվածը որակում է որպես վանդալիզմ և անհանդուրժողականության դրսևորում։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Մայր աթոռը խստորեն դատապարտում է ադրբեջանցիների կողմից Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցին պղծելու փաստը։ Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով եկեղեցու արտաքին և ներքին պատերին արված գրություններին։

«Խստորեն դատապարտում ենք կատարվածը՝ այն որակելով որպես բացահայտ վանդալիզմ ու անհանդուրժողականության դրսևորում։ Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը, իր հովանավոր ցեղասպան Թուրքիայի հետևողությամբ, շարունակի մշակութային ցեղասպանության իր քաղաքականությունը, որն արդեն տասնամյակներ շարունակ տարբեր դրսևորումներով իրականացվում է Ադրբեջանում և նրա կազմում գտնվող Նախիջանի Ինքնավար Հանրապետությունում»,- նշված է հայտարարության մեջ։

Մայր աթոռը կոչ է հղել միջազգային հանրությանն ու միջկրոնական և միջեկեղեցական կառույցներին ձայն բարձրացնել և համապատասխան քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Արցախում Ադրբեջանի կողմից կրոնամշակութային կոթողների ու հուշարձանների նկատմամբ բարբարոսությունների և հակահայկական տրամադրությունների դրսևորումները։

Հիշեցնենք, որ սոցցանցերում լուսանկարներ են շրջանառվում, որոնցում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիներն արդեն  վանդալիզմի ենթարկել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին` պատերին սևաներկով գրառումներ անելով։

Թշնամու ձեռագիրը. սուրբ Ղազանչեցոցի պատերին գրառումներ են հայտնվել

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)

Ըստ թեմայի

Արցախցիները ֆինանսական աջակցություն կստանան. Բաթոյան
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում հարգել Արցախի սրբազան վայրերը
Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի. Քոքսն ու Արցախի նախագահը հանդիպել են
թեգերը:
Ադրբեջան, Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի), Արցախ

Գլխավոր թեմաներ