09:19 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1113)
260 0 0

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ արդեն ավելի քան 1000 քաղաքացի է վերադարձել Արցախ։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Արցախ վերադարձողների թիվը գերազանցել է 1000–ը։ Նա հավելեց, որ այդ հարցով ամենօրյա կապի մեջ է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

«Մեր առաջիկա ամենակարևոր անելիքն է աջակցել, որ արցախցիները վերադառնան Արցախ, քանդված տները վերականգնվեն, ենթակառուցվածքները վերականգնվեն, տնտեսությունը սկսի աշխատել»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաև հայտնեց, որ այսօր բացվելու է Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ։

Փաշինյանի խոսքով` այն կգործի անխափան, որպեսզի տեղի ունենա ազատ հաղորդակցություն։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1113)

Ըստ թեմայի

«Տեսեք՝ Նանեն իմ գրկում է». Արտակ Բեգլարյանը ֆլեշմոբ է առաջարկում արցախցիներին
Արցախցիները ֆինանսական աջակցություն կստանան. Բաթոյան
Արցախում խաղաղ բնակչության հանդեպ հանցագործությունների լրացուցիչ փաստեր են արձանագրվել
Օգնել արցախցիներին, կանխել հետագա վտանգները. «Դոկտոր Լիզայի» ներկայացուցիչը Հայաստանում է
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Լաչինի միջանցք, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ