19:00 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP724.44
  • EUR629.24
  • RUB6.94
Արցախ
Ստանալ կարճ հղումը
596 0 0

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռուսաստանի խաղաղապահների, Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների, Արցախի ԱԻՆ-ի, ինչպես նաև Կարմիր խաչի համատեղ խումբը զոհվածների որոնման աշխատանքներ են իրականացրել:

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են Ղարաբաղի ԱԻՆ–ի 4 աշխատակիցները, խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի սպան, մահացել է ադրբեջանցի զինծառայողներից մեկը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ զոհված զինծառայողների մարմինների փոխանակման համատեղ խումբը, որի կազմում ընդգրկված են ռուս խաղաղապահները, Ադրբեջանի ԶՈւ–ն, Լեռնային Ղարաբաղի ԱԻՆ–ի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, նոյեմբերի 23-ին զոհվածների մարմիններ են փնտրել Թարթառի շրջանում։

«Ականը պայթել է Մատաղիս բնակավայրի տարածքում աշխատանքներ իրականացնելու ժամանակ։ Ռուս զինծառայողին տեղափոխել են Բաքվի հոսպիտալ, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։ Կյանքին վտանգ չի սպառնում», – գրված է հաղորդագրության մեջ։

Հակամարտության ընթացքում զոհվածների մարմինների որոնման և փոխանցման համար ռուս խաղաղապահների հրամանատարության նախաձեռնությամբ ստեղծված համատեղ խմբերն ավելի քան մեկ շաբաթ համակարգված ու արդյունավետ աշխատանքներ են իրականացնում։ Զոհվածների մարմինները կողմերին են փոխանցվում հուղարկավորման համար։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

Ըստ թեմայի

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
Ռուս խաղաղապահներն ավտոբուսների ևս մեկ շարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ
Անվտանգ է․ ռուս խաղաղապահը` Լաչինի միջանցքի մասին
թեգերը:
Վիրավոր, խաղաղապահ, Արցախ

Գլխավոր թեմաներ