11:29 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (799)
238 0 0

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե ինչպես են Ղարաբաղի բնակիչները վերադառնում խաղաղ կյանքին։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. 2020թ․ նոյեմբերի 14-ից մինչ օրս ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 18 968 հարկադիր տեղահանված։ Տեղեկությունը հայտնու է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հրադադարի ռեժիմի պահպանման և մարտական գործողությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է քսաներեք դիտակետից, տասներկուսը՝ «Հարավ» պատասխանատվության գոտում, տասնմեկը՝ «Հյուսիսում»:

Շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է։

Մեկ օրում հայտնաբերվել է 168 պայթյունավտանգ առարկա, որոնք տեղափոխվել են հատուկ սարքավորված տարածք և ոչնչացվել։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (799)

Ըստ թեմայի

«Ասել են` կարող եք մնալ». Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների ճակատագիրն անհայտ է
Ուրվական քաղաքը, կամ Ստեփանակերտը փորձում է ապրել
Վերջին ճամփորդությունը դեպի Քարվաճառ, կամ ինչ ենք թողնում թշնամուն. լուսանկարներ
թեգերը:
խաղաղապահ, Փախստական, Լեռնային Ղարաբաղ

Գլխավոր թեմաներ