ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Ավելի քան 60 ռուս ռազմական բժիշկ է աշխատելու Ստեփանակերտում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
«Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ ՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Բժիշկների շարքում կան ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
Ստորաբաժանումները Խաբարովսկից Երեւան են ժամանել «Իլ -76» ռազմական տրանսպորտային ինքնաթիռով: Այնուհետև մեկնել են Ստեփանակերտ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պարեկների և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Խաղաղապահների օրն է. Ստեփանակերտի քաղաքապետն այցելել է ռուս խաղաղապահներին
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են